Գլխավոր Լրահոս

Superjet ինքնաթիռների արտադրողը՝ սնանկացման եզրին. «Կոմերսանտ»

Superjet ինքնաթիռների արտադրողը՝ սնանկացման եզրին. «Կոմերսանտ»

Ռուսական Superjet ինքնաթիռներ արտադրող «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ» ընկերությունը սնանկացման եզրին է, հաղորդում է ռուսական «Կոմերսանտը»՝ վկայակոչելով իր անանուն աղբյուրները:

Թերթի հաղորդմամբ՝  ընկերությունը կուտակել է $2,1 մլրդ պարտք, ինչպես նաև խախտել մի շարք փոխառությունների պայմաններ: Այսպես՝ 2012թ. ընկերությունը երկարաձգել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկին վճարումների ժամկետները և խախտել ռուսական «Վնեշէկոնոմբանկի» և եվրոպական WestLB բանկի հատկացրած փոխառությունների պայմանները:

Ընկերությանը հաջողվել է փոխհամաձայնության գալ բանկերի կողմից փոխառությունների վաղաժամ մարման շուրջ պահանջների չներկայացման հարցում: Այս ժամանակահատվածում նա պետք է լուծի իր ֆինանսական խնդիրները: Այսպես՝ եթե մինչ ընթացիկ տարվա ավարտը Superjet-ի արտադրողին չհաջողվի գումարներ հայթայթել, հարկադրված կլինի հայտարարել վարկերի դեֆոլտ:

Ընկերության պարտքերի $600 մլն-ը բաժին է ընկնում «Վնեշէկոնոմբանկին»: Ծրագրվում է, որ բանկին պարտքը կփոխակերպվի «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռների» կամ նրա բաժնետեր «Սուխոյ» ԲԲԸ-ի բաժնետոմսերի: Բացի այդ՝ հնարավոր է՝ «Վնեշէկոնոմբանկը» ընկերությանը լրացուցիչ շուրջ $500 հազ. լրահատակացում տրամադրի:

Մնացած վարկատուներին վճարելու համար ընկերությունը, ըստ չհաստատված տեղեկությունների, հնարավոր է $0,6-1 մլրդ-ի պարտատոմսեր թողարկի:

Ընկերությունը մտադիր է 2013թ. վաճառել 27 ինքնաթիռ: Միջազգային չափորոշիչներով հաշվետվության համաձայն ՝ 2012թ. նրա վնասը կազմել է $111 մլն: 

Superjet-ի արտադրողը ստեղծվել է  2000թ., որի 75% մասնաբաժինը պատկանում է  «Սուխոյ» ընկերությանը:    

Հայաստանի նախկին ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունը «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ»-ի հետ 2007թ. համաձայնագիր էր կնքել երկու SSJ100 ձեռքբերման շուրջ, որոնք պետք է մատակարարվեին 2009թ. օգոստոսի վերջին-սեպտեմբերի սկզբին։ Սակայն առաջին ինքնաթիռը «Արմավիա»-ն ստացել է միայն 2011թ. ապրիլի 19-ին։ 2012թ. հուլիսին ավիափոխադրողը հայտարարել էր, որ հրաժարվում է SSJ100 երկրորդ ինքնաթիռի գնումից: 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում