Գլխավոր Լրահոս

ՕՊԵԿ-ը զիջում է դիրքերը. պատճառը ԱՄՆ թերթաքարային նավթն է

ՕՊԵԿ-ը զիջում է դիրքերը. պատճառը ԱՄՆ թերթաքարային նավթն է

2014թ. նավթի համաշխարհային պահանջարկը կաճի 1,16%-ով՝ մինչև 90,68 մլն բարել, սակայն դրա հիմանկան մասը բաժին կընկնի անկախ արատադրողներին, և Նավթ արտահանող երկրների կազմակերպության՝ ՕՊԵԿ-ի նավթի արդյունահանումը կկրճատվի մինչև 29,6 մլն, ասվում է ՕՊԵԿ-ի հուլիսյան զեկույցում: Ըստ ՕՊԵԿ-ի՝ անկախ արտադրողների՝ մասնավորապես ԱՄՆ-ի և Կանադայի կողմից նավթի արտադրությունը կաճի 1,1 մլն-ով՝ մինչև 55,1մլն բարել: Միջազգային էներգետիկ գործակալության կանխատեսման համաձայն՝ 2014թ. գլոբալ տնտեսության կողմից նավթի սպառման աճը 2013թ. համեմատ  առավել զգալի կլինի: Այսպես՝ ըստ ՄԷԳ-ի 2014թ. նավթի պահանջարկն աշխարհում կաճի 1,2 մլն բարել/օր-ով՝ 2013թ. արձանագրված 930 հազ. բարել/օր ցուցանիշի համեմատ: Գործակալության փորձագետների կարծիքով՝ ԱՄՆ-ում նավթի ոչ ավանդական արսդյունահանման աճը կհանգեցնի ՕՊԵԿ-ում արտադրության ստագանցիային կարճաժամկետ ժամկետում:  

Շուրջ կես տարի առաջ՝ ՕՊԵԿ-ը թերթաքարային էներգակիրների արդյունահանումը  որոշիչ գործոն էր համարում՝ նշելով, որ դա չի ազդի կարտելի դիրքերի վրա: Սակայն կարտելի անդամ՝ թերթաքարային նավթն իրենց համար սպառանալիք համարող երկրների թիվն աստիճանաբար ավելանում է: Սաուդյան Արաբիան, Լիբիան, Ալժիրն ու Իրանը չեն ակնկալում, որ դա կարող է ազեդել իրենց մատակարարումների վրա: 

Նավթի ամերիկյան ինստիտուտի տվյալների համաձայն՝ 2012թ. Ալժիրի, Նիգերիայի և Անգոլայի արտահանումները կրճատվել են 41%-ով: Այս երկրների հումքն իր որակով բավական նման է ամերիկյան թերթաքարային նավթին և մեկը մյուսով փոխարինելը միայն տեխնիկական հարց է:

ԱՄՆ Էներգետիկ տեղեկատվության վարչության տվայլները վկայում են, որ թերթաքարային ռեսուրսների ծավալները գերազանցել են ավելի վաղ արված կախատեսումները, և արդյունահանման տեմպերը նախատեսվածի համեմատ շատ ավելի արագ են եղել:

Օքսֆորդի էներգետիկ ուսումնասիրությունների ինստիտուտի փորձագետները համաշխարհային շուկա ՕՊԵԿ-ի արտահանումների կրճատումը պայմանավորում են նաև կարտելի անդամ երկրներում 2013-2014թթ. քաղաքական անակայունությամբ: Բացի այդ՝ ԱՄՆ-ում թերթաքարային արդյունահանումը նավթ ներկրող շատ երկրների հարկադրել է վերագնահատել սեփական թերթաքարային պաշարները, որոնք նախկինում պարզապես անտեսվել են: Թերթաքարային սեփական պաշարների արդյունահանման մտադրության մասին հայտարարել են Մեծ Բրիտանիան և Չինաստանը:  

ՄԷԳ կանխատեսման համաձայն՝ ընթացիկ տարում Brent տեսակի նավթի գինը կպահպանվի 2012թ. մակարդակում՝ $109/1 բարել և 2014թ. կնվազի մինչև $105/1 բարել: 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում