Գլխավոր Լրահոս

Microsoft-ը համագործակցել է ԱՄՆ հատուկ ծառայությունների հետ. Guardian

Microsoft-ը համագործակցել է ԱՄՆ հատուկ ծառայությունների հետ. Guardian
ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի կողմից հրապարակված գաղտնի փաստաթղթերի շնորհիվ բացահայտվել է Microsoft տեխնոլոգիական ընկերության և ամերիկյան հատուկ ծառայությունների միջև համագործակցությունը: Ինչպես հաղորդում է բրիտանական Guardian պարբերականը, Բիլ Գեյթսի ընկերությունը ԿՀՎ-ի հետ համագործակցել է վերջին երեք տարիներին: Microsoft-ի մասնագետներն օգնել են հետախուզական ծառայություններին շրջանցել իրենց իսկ կողմից ստեղծած Outlook.com փոստային համակարգի շիֆրերը: 2011թ. Microsoft-ի կողմից Skype ընկերությունը ձեռք բերելուց հետո տեսազանգերի ծառայությունը միացվել է PRISM համակարգին, որը կարող էր ձայնագրել ձայնային և տեսահաղորդագրություններ: Microsoft-ում պնդում են, որ հատուկ ծառայությունների հետ իրենց համագործակցությունն ամբողջովին օրենքի սահմաններում է եղել, և ցանկացած մատչում թույլատրվել է դատարանի կողմից:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում