Միջազգային վարկանշային Fitch գործակալությունը Ֆրանսիայի վարկանիշը ААА-ից իջեցրել է АА+՝ «կայուն» կանխատեսմամբ, հաղորդում է Reuters-ը: 2012թ. հունվարին Ֆրանսիայի վարկանիշն իջեցրել է նաև միջազգային Standard&Poor’s վարկանշային գործակալությունը, որին հաջորդել է նաև Moody’s-ի կողմից Ֆրանսիայի վարկանիշի իջեցումը: Fitch-ն իր որոշումը պայմանավորել է արտադրության փոքր ծավալներով, գործազրակության աճով, բյուջեի մեծ պակասուրդով և արտաքին ցածր պահանջարկով:
Գործակալության կանխատեսման համաձայն՝ 2014թ. Ֆրանսիայի պետպարտքը կաճի մինչև ՀՆԱ-ի 96%, որն աստիճանաբար կնվազի և 2017թ. կկազմի ՀՆԱ-ի 92%: Ֆրանսիայի բյուջեի պակասուդի վերաբերյալ կանխատեսումները և բացասական են, ինչը Fitch-ը պայմանավորել է աճի անորոշ հեռանկարներով և եվրգոոտում շարունակվող պարտքային ճգնաժամով:
Fitch-ի փորձագետների կանխատեսմամբ՝ Ֆրանսիայի տնտեսական հետագա միջին աճը կկամզի տարեկան 1,5%:
Ֆրանսիայի իշխանություննները ընթացիկ տարվա համար կանխատեսում են 0,1% տնտեսական աճ: Ավելին՝ նախագահ Ֆրանսու Օլանդը՝ Բաստիլի գրավման օրվա կապակցությամբ ֆրանսիական հեռուստաալիքներին տված հարցազրույցում հայտարարել է, որ 2013թ. սկզբին ռեցեսիայում հայտնված Ֆրանսիայի տնտեսությունըը, վերականգնման փուլում է՝ չնայած գործազուրկների ռեկորդային՝ 3,26 մլն ցուցանիշին:
Ըստ Օլանդի՝ վերականագնման մասին են վկայում արդյունաբերության և պահանջարկի աճը: Նախագահը հույս է հայտնել, որ 2013թ. երկրորդ կեսին տնտեսական իրավիճակը կբարելավվի: Ըստ AFP գործակալության՝ նախագահի կողմից հիշատակված աճն արձանագրվել է գարնանը, և ամռանը այն կրկին անկում է արձանագրել: Ավելին՝ մի շարք հարցումների արդյունքները վկայում են, որ տնտեսական իրադրությունն ու գործազրկությունը բնակչության շրջանում խոր մտահոգությայն առիթ են դարձել:
Գործակալությունը Օլանդին «չափազանց ցածր հեղինակություն ունեցող» նախագահ է անվանել: Օլանդը, իր հերիթն, վստահեցրել է, որ 2014թ. պետծախաերի կրճատումը 2013թ. համեմատ առավել զգալի կլինի: Նա բացառել է հարկերի բարձրացումը՝ նշելով, որ նման բան տեղի կունենա միայն ծայրահեղ անհրաժշետության դեպքում:
Civilnet











