Գլխավոր Լրահոս

Հունաստանը վաճառում է ազգային երկաթուղիները

Հունաստանը վաճառում է ազգային երկաթուղիները

Հունաստանի պետգույքի կառավարման հիմնադրամը սկսել է ընդունել ազգային երկաթուղիների՝ Trainose ընկերության հիմնադիր կապիտալի 100%-ի գնման հայտեր, հաղորդում է Reuters-ը:

Հիմնադրամի տնօրենների խորհուրդը հունիսի 28-ին հաստատել է ընկերության մասնավորեցման մասին որոշումը: Գործարքի խորհրդատուները հունական Investment Bank of Greece-ն, Kantor Management Consultants, բրիտանական Hogan Lovells International և մի շարք այլ ընկերություններ են:

Trainose-ը ստեղծվել է  2005թ. ՝ որպես Հունաստանի երկաթուղային ենթակառուցվածքները վերահսկող կազմակերպության դուստր ձեռնարկություն, և 2008թ. ազգայնացվել է: Ներկայում ընկերությունը մատուցում է ուղևորափոխադրման և բեռնափոխադրաման ծառայություններ և Հունաստանի երկաթուղային շուկայի միակ խաղացողն է: Trainose-ի վաճառքը դեռ 2011թ. հաստատված 2012-2015թթ. մասնավորեցման ծրագրի մի մասն է:   

Հիմնադրամի հաղորդագրության համաձայն՝ շարժակազմը կհանձվի Հունաստանին՝ Rosco ընկերության միջոցով: Հետագայում այն կսկսի գործել որպես անկախ կառույց, որը կզբաղվի շարժակազմի սպասարկմամբ:

Հիմնադրամը մտադիր է գնորդի հետ ստորագրել €50 մլն ուղևորափոխադրումների իրականացման 5-ամյա, երկաթուղային ճանապարհների մատչումի, Rosco-ի շարժակազմի սպասարկման և անշարժ գույքի վարձակալման պայմանագիր:  

Շահագրգիռ կողմերը, որոնք մտադիր են մասնակցել հայտամրցույթին, պետք է իրենց հայտերը ներկայացնեն մինչև սեպտեմբերի 16-ը: Որպես գնորդ կարող է հանդես գալ վերջին 3 տարում ավելի քան €100 մլն-ի կոնսոլիդացված ակտիվներ ունեցող ընկերություն:

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում