Ռուսաստանին BRICS (Բրազիլիա, Ռուսաստան Հնդկաստան, Չինաստան և Հարավաֆրիկյան Հանրապետություն) են ընդունել տնտեսական խմբի անվանման առավել բարեհունչ լինելու համար: Նման տեսակետ է հայտնել բրիտանական Capital Economics-ի փորձագետ, բրիտանական Daily Telegraph-ի սյունակագիր Ռոջեր Բութլը պարբերականում տպագարած իր սյունակում:Նրա կարծիքով՝ առանց Ռուսաստանի խմբի անդամ երկրների անվանումների առաջին տառերը չէին կարող կազմել հապավումը, որի արտասնությունը նմանեցված է անգլերեն bricks՝ աղյուսներ բառին:
Ըստ փորձագետի՝ BRICS-ի անդամ երկրները կարևոր նշանակություն ունեն գլոբալ տնտեսության համար, սակայն զարգացման նրանց ճանապարհները միմյանցից տարբերվում են: 2005թ. ի վեր՝ նրանց բաժին է գլոբալ տնտեսական աճի երկու հինգերորդը: «Տեմպերի դանդաղւոմը, որոնց ներկայում առերեսվել են BRICS-ի տնտեսությունները զարմացրել է շատերին», -ասել է Բութլը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանի տնտեսությունը զգալիորեն տարբերվում է խմբի անդամ մյուս տնտեսություններից: «Ռուսաստանում, ի տարբերություն անդամ մյուս երկրների, ՀՆԱ-ի աճը պայմանվորված է եղել ոչ թե տնտեսության վերափոխմամբ, այլ անկախ մի շարք գործոններով», -գրում է Բութլը՝ նման գործոն համարելով, օրինակ, հումքատեսակների՝ առաջին հերթին նավթի գինը:
Նրա կարծիքով՝ Ռուսաստանի տնտեսությունը շարունակում է արխաիկ մնալ, Ռուաստանի հասարակությունը կոռումպացված է, և ժողովրդագրությունը բացասական միտումներ է արձանագրում: Բութլը՝ չնայած այս ամենին՝ կոչ չի անում Ռուսաստանը հանել BRICS-ի կազմից:
Բութլը Capital Economics-ի մի շարք այլ փորձագետների հետ միասին 2011թ. հոկտեմբերին ստացել է Wolfson Economics Prize մրցանակը՝ եվրոգոտու անդամ մեկ կամ մի քանի երկրների՝ արժութային գոտու կազմից հանելու լավագույն սցենարի համար: Մրցանակի հիմնադիրը բրիտանական Next մանրածախ ցանցի ղեկավար լորդ Սայմոն Վուլֆսոնն է:
BRIC հապավումն առաջին անագամ օգտագործվել է 2001թ.: Հապավման հեղինակը ամերիկայն Goldman Sachs բանկի տնտեսագետ Ջիմ Օ'Նիլն է: Նա վստահ է, որ BRIC-ի երկրները առաջիկա տասնամյակում տնտեսական կարևոր դերակատարում կունան՝ անգամ սեփական դանդաղ աճի պայմաններում: Հարավաֆրիկյան Հանրապետությունը երկրների խմբին է միացել 2010թ.:
Civilnet











