Գլխավոր Լրահոս

Լոնդոնը միլիոնատեր բանկիրների քաղաք. զեկույց

Լոնդոնը միլիոնատեր բանկիրների քաղաք. զեկույց

Եվրոպայի ամենաբարձր վարձատրվող բանկիրների ճնշող մեծամասնությունը աշխատում է Լոնդոնում, վկայում է Եվրոպական բանկային վարչության (EBA)՝2011թ. եվրոպական բանկերի աշխատակիցների աշխատավարձերի զեկույցը:

Ուսումնասիրության համաձյան՝ բանկային ավելի քան 3 հազ. աշխատակիցների ընդհանուր աշխատավարձը կազմել է ավելի քան €1 մլն-ական: Նրան շուրջ  2,5 հազ.-ը աշխատում է Լոնդոնի բանկերում, որոնց միջին աշխատավարձը կազմել է €1,44 մլն-ական :

 Ըստ զեկույցի՝ եվրոպացի բանկիրները ճգնաժամի հետևանքով զգալի վնասներ չեն կրել: EBA-ի տվյալների համաձայն՝ ամենաբարձր վարձատրվող բանկիրների թվով երկրորդ տեղում Գերմանիան է, որտեղ 2011թ. բանկային ոլորտի 170 աշխատակցի միջին աշխատավարձը ևս գերազանցել է €1 մլն-ը, ընդ որում՝ միջին աշխատավարձը գերազանցել  է բրիտանական բանկերինը՝ կազմելով միջինը €1,84 մլն:

Իսպանական բանկերի 125 աշխատակցի միջին աշխատավարձը շատ ավելի բարձր է եղել՝ միջինը €2,4 մլն: Ճգնաժամում գտնվող եվրոպական երկրները  հետ չեն մնում միլիոնատեր բանկիրների թվով: Այսպես՝ Իռալանդիայում 21 բանկիրի միջին աշխատավարձը կազմել  է €1,4 մլն, Պորտուգալիայում 11 բանկիր ստացելէ €1,6 մլն, Հունաստանում երկու բանկիրի աշխատավարձը կազմել է €2 մլն-ական:

EBA տվյալների համաձայն՝ 2011թ. բարձր վարձատրվող բանկիրների թիվը 2010թ. համեմատ նվազել է: Այսպես՝ Ֆրանսիայում ցուցանիշը նվազել է45%-ով, Գերմանիայում 13%-ով, Մեծ Բրիտանիայում՝ 4%-ով:

Կառույցը մտադիր է նման զեկույցներ հրապարակել պարբերաբար: Տարվա վերջում կներկայացվի առավել մանրամասն ուսումնասիրություն, որը կպարունակի բարձր վարձատրվող աշխատակիցների և ոլորտում զբաղված մարդկանց թվի համամսնությունը ներկայացնող տվյալներ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում