Առաջիկա ամիսներին Ռուսաստանի տնտեսությունը կշարունակի գտնվել ստագնացիայի մեջ, ասվում է Ռուսաստանի «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալասարանի Զարգացման կենտրոնի հերթական բյուլետենում:
Կենտրոնի փորձագետների կարծիքով՝ առկա դիսբալանսները կուժեղանան, և անկայունության նոր օջախներ կառաջանան, այդ թվում՝ պետական քաղաքականության անմիջական ազդեցության հետևոնքով: «Այս ամենի արդյունքում տնտեսության աճի վերականգնումը շատ ավելի խնդրահարույց է դառնում», -ասվում ուսումնասիրությունում:
Տնտեսագետների կանխատեսման համաձայն՝ դիսբալանսի խորացմանը կնպաստեն մի շարք ալ գորոծոններ: Այսպես՝ մի կողմից ռուբլու արժեզրկումը կարագացնի ներկրվող ապրանքների գների բարձրացումը, մյուս կողմից՝ բնական մենաշնորհների սակագների բարձրացումը գնաճի արագացման պատճառ կդառնա: Դիսբալանսի ևս մեկ աղբյուր, ինչպես նախկինում, շարունակվում են մնալ բարձրացող աշխատավարձերը՝ աշխատանքի արտադրողականության նվազման ֆոնին:
Կենտրոնը Ռուսաստանի տնտեսության ստագնացիայի մասին տեղեկացրել էր դեռ մայիսի վերջին: Փորձագետները նշում էին, որ արդյունաբերական արտադրանքի աճը 2011թ. հունվար-2013թ. ապրիլ ժամանակահատվածում կազմել է ամսական 0,11%, ընդ որում ՝ ընթացիկ տարվա մարտին և ապրիլին ցուցանիշը նվազել է համապատասխանաբար 0,2 և 0,6 տոկոսով:
Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Ռուսաստանում արդյունաբերական արտադրության աճը կազմելէ 0,1%՝ 2012թ. նույն ժամանակահտավածի 3,1%-ի համեմատ: 2013թ. հունվար-հունիս ամիսներին Ռուսաստանի ՀՆԱ-ի աճը կազմել է 1,6%: Ռուսաստանի կառավարությունը ընթացիկ տարվա համար 2,4% աճ է կանխատեսում:
Civilnet











