Բրիտանական Institute of Economic Affairs (IEA) հետազոտական ինստիտուտը Մեծ Բրիտանիայի՝ Եվրամիության կազմից դուրս գալու լավագույն սցենարի մրցույթ է հայտարարել, ասվում է ինստիտուտի մամլո հաղորդագրության մեջ, փոխանցում է Reuters-ը: Մրցույթի հաղթողը 131 հազ. եվրո պարգև կստանա:
Մրցանակի հիմնադիրները մտադիր են նաև պարգևներ հանձնել երկրոդ և երրոդ տեղերը զբաղեցրածներին՝ համապատասխանաբար 10 հազ. և 5 հազ. եվրո: Բացի այդ՝ IEA-ն խոստացել է 5 հազ. եվրո հանձնել 30 տարեկանից երիտասարդ մասնակցին:
Այս մրցանակը դեռ 2011թ. հիմնել է բրիտանական Next մանրածախ առևտրի ցանցի սեփականատեր, լորդ Սայմոն Վուլֆսոնը: 2012թ. մրցույթի հաղթողը Capital Economics ընկերության փորձագետ Ռոջեր Բութլն է եղել:
Մեծ Բրիտանաիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը ընթացիկ տարվա սկզբում հայտարարել է, որ ԵՄ իշխանությունների հետ կքննարկի Լոնդոնի անդամակցության պայմանները: Քեմերոնի կուսակցությունը 2015թ. ընտրություններում հաղթելու դեպքում մտադիր է 2017թ. ԵՄ կազմից դուրս գալու հանրաքվե անցկացնել:
Civilnet











