«Օդնոկլասնիկին». օնլայն գնումների ծառայություն է գործարկում

Ռուսական «Օդնոկլասնիկի» սոցցանցը նոր՝ օնլայն գնումների ծառայություն է գործարկում, հաղորդում է ռուսական «Կոմերսանտը»: Փորձագետների կարծիքով՝ ծառայությունը սոցցանցին հաջողություն կապահովի, եթե պատվերների առաքման հարցում խնդիրներ չառաջանան:
Ծառայությունը հնարավորություն կտա սոցցանցում սեփական խանութը բացել ինչպես ինտերնետային խանութներին, այնպես էլ անհատ ձեռներեցներին: Օգտատերերը կկարողանան ապրանքներ ընտրել վիրտուալ ցուցափեղկում ր պատվերներ կատարել: Վճարումները պետք է կատարվեն անկանխիկ պայմանագրի ստորագրման ժամանակ կամ վճարվեն կանխիկ՝ առաքիչին:
Փորձագետների կարծիքով՝ սոցցանցերի օգտատարերին ավելի հարմար է ապրաքներ գնել՝ չլքելով սոցցանցը, հետևապես՝ «Օդնոկլասնիկիի» կողմից ծառայության գործարկումը նրանք տրամաբանված քայլ են համարումս:
Ծառայության աշխատանքի արդյունավետությունը փորձագետները պայմանավորում են ապրանքների գներով և առաքման որակով: Ավելին՝ եթե «Օդնոկլասնիկիում» հնարավոր լինի տվյալ ապրանքը գնել ավելի էժան կամ հուսալի ճանապարհով այլ ծառայություների համեմատ, օգտատերերը ավելի մեծ պատրաստակամությամբ կվճարեն:
Մյուս կողմից՝ դեռ հստակ չէ՝ կոնկրետ ինչ կատեգորիանեիր ապրանքներ վվաճառվեն և ինչպես կլինի լոգիստիկան: Սոցցանցը մտադիր է յուրքանչյուր գնման դիմաց 3% միջնորդավճար գանձել:
Civilnet










