Հունաստանի խորհրդարանը հավանություն է տվել պետական հատվածի բարեփոխումների մասին օրենքին, որը նախատեսում է մի քանի հազար մարդու աշխատանքից ազատում՝ հանուն միջազգային ֆինանսական օգնության ստացման, հաղորդում է BBC-ն։
Օրենքի ընդունմանը կողմ է քվեարկել 153 խորհրդարանական, դեմ՝ 140-ը։
Ողջ ընթացքում, ինչ խորհրդարանում ընթացել են բանավեճերը, Աթենքի կենտրոնում չի դադարել բազմահազարանոց բողոքի ցույցը։ Ավելի վաղ երկրում տեղի էին ունեցել գործադուլներ՝ բյուջեի կրճատումներից հրաժարվելու պահանջով։
Հունաստանի իշխանությունները պատրաստ են այսպիսի քայլի՝ հույս ունենալով Եվրամիությունից ու Արժույթի միջազգային հիմնադրամից ստանալ €6,8 մլրդ՝ որպես նոր փոխառություն:
Civilnet











