Գլխավոր Լրահոս

Լիտվան եվրոգոտուն անդամակցության հայտ կներկայացնի 2014թ.

Լիտվան եվրոգոտուն անդամակցության հայտ կներկայացնի 2014թ.

Լիտվան եվրոգոտուն անդամակցության հայտ կներակայացնի 2014թ. գարնանը, և դրանից մեկ տարի հետո կմիանա արժութային միությայնը: Այս մասին հայտարարել է Լիտվայի վարչապետ Ալգիրդաս Բուտկյավիչուսը, փոխանցում է լիտվական Delfi-ն: Վարչապետի խոսքով՝ ներկայում Լիտվան բավարարում է Եվրահանձնաժողովի բոլոր պահանջները և համապատասխանում է մաաստրիխտյան համաձայնագրերի չափորոշիչներին: 

Ըստ Բուտկյավիչուսի՝ Լիտվային հաջողվել է զսպել գնաճը, և արդեն երկու ամիս է՝ Լիտվայում դեֆլացիա է արձանագրվում: Բացի այդ ՝ հաջորդ տարվա բյուջով նախատեսվում է հետևել ֆինանսական դիսցիպլինային:

Մաաստրիխտյան չափորոշիչների համաձայն՝բյուջեի պակասուրդը չպետք  է գերազանցի ՀՆԱ-ի 3½-ը, պետպարտքը՝ 60%-ը: 2013թ. կանխատեսվում է Լիտվայի բյուջեի 0,6% պակասուրդ: 2012թ. երկր պետպարքտը կազմել է ՀՆԱ-ի 41,2%, որը զիջում է Եվրամիության անդամ մի շարք երկրների ցուցանիշին:

Մերձալթյան պետություններից եվրոգոտու անդամ առաջինը Էստոնիան է դարձել 2011թ.: 2013թ. հուլիսին եվրոգոտուն անդամակցությունը հաստատել է նաև Լատվիայի Սեյմը: Այս երկիրը եվրոյին կանցնի արդեն 2014թ. հունվարի 1-ից:

Լիտվան կդառնա եվրոգոտու 19-րդ անդամը:Նա արժութային միությանը կանդամակցեր դեռ 2007թ., սակայն բարձր գնաճը դրա հնարվորությունը չէր տալիս: Բացի այդ՝ եվրոգոտու պարտքային ճգնաժամի պատճառով  այս գաղափարին ընդդիմադիրների թիվն աստիճանաբար ավելանում էր: Երկրի իշխանությունները, իրենց հերթին լրջորեն հետամուտ չէին լինում այս գաղափարին, քանի որ Լիտվայի առևտրային հիմնական գործընկերները ԵՄ անդամ երկրներ են:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում