Գլխավոր Լրահոս

Մեծ քսանյակը առաջնահերթություն է հայտարարել տնտեսական աճի ապահովումը

Մեծ քսանյակը առաջնահերթություն է հայտարարել տնտեսական աճի ապահովումը

Մեծ քսանյակի երկրները առաջնահերթություն են սահմանել տնտեսական աճը, այլ ոչ խնայողության խիստ միջոցառումները, ինչը մի շարք փորձագետներ գնահատում են որպես ԱՄՆ հաղթանակ, քանի որ տևական ժամանակ Վաշինգտոնը խիստ քննադատության էր ենթարկվում տնտեսության խթանման համար: Որոշումն ընդունվել է Մոսկվայում Մեծ քսանյակի անդամ ֆինանսների նախարարների և կենտրոնական բանկերի նախագահների երկօրյա՝ հուլիսի 19-20-ը տեղի ունեցած հանդիպման արդյունքում, հաղորդում է ռուսական «Ռիա Նովոստի» գործակալությունը:  

Հանդիպման ընթացքում ընդգծվել է նաև ազգային բյուջեների կոնսոլիդացման կարևորությունը: Այս ամենը, ըստ փորձագետների, վկայում է Եվրոպայում հայացքների փոփոխության մասին:

Գերմանիան կողմ է երկրների պետպարքտի կրճատման կոշտ միջողոցռումների անցկացմանը, քանի որ բյուջեների պակասուրդի կրճատման ժամկետն ավարտվում է  2016թ.: Այս ջանքերը կարծես ապարդյուն են եղել ԱՄՆ մոտեցման ֆոնին:

«Մեծ քսանյակը վճռական հայտարարությունների ֆոնին ընդունել է աշխատատեղերի ստեղծման և ա ի ապահովման քաղաքականության անհրաժեշտությունը», -ասել է ԱՄՆ ֆինանսների նախարար Ջեյկոբ Լյուն:

Նա որպես օրինակ է նշել ԱՄՆ-ը և հայտարարել, որ խելամիտ մակրոտնտեսական քաղաքականությունը՝ կենտրոնացած աշխատատեղերի վրա, տնտեսկան աճի խթանման լավագույն միջոցն է՝ բյուջեների կոնսոլիդացմանը զուգահեռ:

Գերմանիան դեռս չի նահանջում իր մոտեցումից և մտադիր է հարցը ևս մեկ անգամ բարձրացնել Մեծ քսանյակի երկրների ղեկավարների սեպտեմբերին Սանկտ Պետերբուրդում կայանալիք հանդիպմանը: 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում