Գլխավոր Լրահոս

Եվրոպայում անշարժ գույքի գները արձանագրել են վերջին 7 տարվա նվազագույն ցուցանիշը

Եվրոպայում անշարժ գույքի գները արձանագրել են վերջին 7 տարվա նվազագույն ցուցանիշը

Եվրոգոտում բնակարանների ինդեքսը արձանագրել է վերջին յոթ տարվա նվազագույն ցուցանիշը, ընդ որում՝ գների ամենամեծ անկումն արձանագրվել է ճգնաժամից ամենաշատը տուժած երկրներում՝ Իսպանիայում և Իռլանդիայում: Գերմանիայում և Ավստրիայում անշարժ գույքի գները աճ են արձանագրել, ասվում է Եվրոպական կենտրոնական բանկի հրապարակած՝ առաջանային և երկրոդային շուկաներում անշարժ գույքի գների ինդեքսում, փոխանցու է Reuters-ը:

Զեկույցի համաձայն՝ ընթացիկ տարվա 1-ին կիսամյակում անշարժ գույքի գների ինդեքսը կազմել է  96,3՝ արձանագրելով նախաճգնաժամային՝ 2006թ. նվազագույն ցուցանիշը:

Ինդեքսը եվրոգոտու առանձին երկրների մասով վկայում է եվրոգոտու անդամ երկրներում անշարժ գույքի գների տարբերությունների մասին, որոնք, իրենց հերթին, վկայում են տարածաշրջանի մակրոտնտեսական դիսբալանսերի մասին՝ արտահայտված գործազրկության, բյուջեի պակասուրդի տարբեր մակարդակներում և այլ ցուցանիշներում: Այսպես ՝ Իսպանիան, որը մինչ այժմ չի կարողացել «ուշքի գալ» անշարժ գույքի շուկայում պղպջակի պայթունից, առերեսվել է  2003թ. նվազագույն գների մակարդակին: Իռլանդիայում գների անկումն առավել զգալիէ եղել , որտեղ արձանագարվել է 2000թ. ցուցանիշները: Թեև Իտալիայում արձանագրվել է եվրոգոտու միջին՝ վերջին յոթ տարվա նվազագույն ցուցանիշը, առկա է այս միտումի խորացման որոշակի մտավախություն:

Գերմանիայում, որտեղ սեփական բնակարան ունեցողների թիվը զիջում է Իսպանիայի ցուցանիշին, գները շարունակում են բարձրանալ, ընդ որում՝ արձանգարելով վերջին տասը տարվա առավելագույն ցուցանիշը:

Ավելին՝ Գերմանիայի անշարժ գույքի շուկայում՝ գրեթե բոլոր խոշոր քաղաքներում՝ Մյունխեն, Ֆրանկֆուրտ և Բեռլին, բում է սկսվել, որի «շրջագիծը» ընդլայնման միտում ունի: Այն, ըստ փորձագետների, վկայում է բնակչության՝ ցածր տոկոսադրույքների ֆոնին խնայողությունների իրացման ձգտումը: Գների բարձրացումը պայմանավորված է նաև բնակչության ծերացումը, քանի որ Գերմանիայում, որպես կանոն, բնակարան ձեռք են բերում ծեր հասակում: Ավստրիայում, ինչպես Գերմանիայում, գործազրկությաան ցածր մակարդակի և բնակարանի սեփականատերերի փոքր մասնաբաժնի պայմաններում արձանագրվել է անշարժ գույքի գների վերջին 12 տարվա առավելագույն ցուցանիշը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում