Ոսկին շաբաթը բավական վստահ աճով է սկսել. գնանշումները արձանագրել են վերջին երկու ամսվա առավելագույն ցուցանիշը՝ կազմելով $1315/ տրոյ.ունցիա: Ներդրողները ակտիվորեն գնում են թանկարժեք մետաղներ՝ ակնկալելով, որ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը կշարունակի քանակական մեղմացման քաղաքականությունը, հաղորդում է Bloomberg-ը:
Հուլիսի 22-ին գնանշումները կազմել են $1323/ տրոյ. ունցիա՝ արձանագրելով հունիցի 20-ից հետո առավելագույն ցուցանիշը: Հարկ է նշել, որ աշխարհում ոսկու խոշորագույն հիմնադրամի՝ SPDR Gold Trust-ի ակտիվները նվազել են 0,7%-ով:
Անցած շաբաթ ոսկու գնանշումները մայիսի 20-ից հետո առաջին անգամ աճ են արձանագրել՝ պայմանավորված ԱՄՆ ԴՊՀ նախագահ Բեն Բեռնանեկի՝ քանակական մեղմացման քաղաքականության դադարեցման դեռ վաղ լինելու մասին հայատարարությամբ: Նրա կարծիքով ՝ դեռ անհրաժեշտ է, որ գործազրկության և գնաճի մակարդակը արձանագրեն թիրախային ցուցանիշներ: Թեև Բեռնանկեն ԴՊՀ հետագա քաղաքականության վերաբերյալ հստակ պատասխան չի տվել, շուկայի մասնակիցները նրա հայտարարությունները որպես հետագա խթանման ազդակ են ընդունել:
Մի շարք փորձագետներ ոսկու գների հետագա աճ են կանխատեսում, քանի որ մոտ ապագայում հավանական է կարճ դիրքերի փակում, որոնք թրեյդերները ձեռք են բերել վնասով:
Ներդրողներին համար ոսկի գնելու խթնաններից է նաև գնաճի ռիսկը: Վերջին շրջանում նավթը ևս թանկանում է, հատկապես ՝ WTI տեսակի: Նավթի գները կարող են գնաճի մակարդակի բարձրացում հրահրել: Բացի այդ՝ Չինաստանում իրադրության հնարավոր կայունացումը կարող է մետաղի լրացուցիչ պահանջարկի հանգեցնել:
Ինչ վերաբերում է մյուս թանկարժեք մետաղներին, նրանց դեպքում ևս գնանշումների աճ է արձանագրվում: Այսպես՝ արծաթի գնանշումները բարձրացել են 2%-ով՝ կազմելով $19,9/տրոյա ունցիա: Պլատինը առավել համեստ աճ է արձանագրում՝ 0,3%՝ կազմելով $1434/տրոյ. ունցիա:
Civilnet











