Ռուսական բանկերը փորձում են յուրացնել մանրածախ սեգմենտի եկամտաբերային նիշան՝ աշխատանքային միգրանտների համար նախատեսված վարկերը: «Ռուսսսլավբանկի» ապրանքների վերահսկողության դեպարտամենտի ղեկավար Եվգենի Շիբաևը գաստրեբայդերներին վարկային ծրագրի մեկնարկի մասին հայտարարել է դեռ երկու տարի առաջ, սակայն այն զանգվածաբար կսկսի գործել միայն 2014թ.: Ծրագրի խոչընդոտում է նոր հաճախորդների վճարման հատուկ կարգը, հաղորդում է ռուսական RBC պարբերականը:
Շիբաևը և նրա գործընկերները միգրանտների վարկավորումը սկսել են 2011թ.: «Փոխառուների այս կատեգորիան ակտիվորեն օգտվում է բանկի Contact դրամական փոխանցումների համակարգից և վարկավորման անհրաժեշտություն ունի, ինչպես Ռուսաստանի ռեգիոնների ցանկացած միջին բնակիչը», -նշել է Շիբաևը: Այս ծրագրով փոխառուները հիմնականում Տաջիկստանի, Ուզբեկստանի և Ղրղըզստանի քաղաքացիներ են: Նրանք վարկ են վերցնում ոչ մեծ՝ մինչև 30 հազ. ռուբլի՝ կես տարի մարման ժամկետով: Գումարը առավելապես օգտագործվում է մի շարք փաստաթղթերի ստացման և կենցաղային ծախսերի համար:
Շիբաևի համար միգրանտների վարկավորումը շահավետ բիզնես է: Այսպես՝ միգրանտենրի համար վարկերի տոկոսադրույքները չափազանց բարձր են: «Ռուսսսլավբանկում» դրանք սկսվում են 40%-ից և կարող են երեք անգամ գերազանցել սովորական փոխառուենրի համար սահմանված տոկոսադրույքները: Խնդրահարույց վարկերի մասնաբաժաինը մեծ չէ՝ 5%, ոչ պարբերաբար վճարվող վարկերը ընդհանուր փոխառությունների 23% են կազմում:
Բանկի կողմից միգրանտին ներկայցվող հիմնական պահանջը փաստաթղթերի ամբողջական փաթեթն է, որը կվկայի միգրանտի՝ օրինական աշխատելը:
Չնայած ծրագիրը մեկանարկել է երկու տարի առաջ՝ բանկի պորտֆելում միգրանտների վարկերրի մասնաբաժինը դեռևս 1% է: Բանկը զանգվածաբար կսկսի վարկավորել միայն 2014-ից:
Բանկում նշում են, որ միգրանտների հետ կապված գլխավոր խնդիրը պոտենցիալ հաճախորդի վարկային պատմության մասին տեղեկատվության բացակայությունն է: Բանկի միակ տեղեկատվությունը հաճախորդի՝ Contact-ով արված փոխանցումների պարեբարականությունն ու գումարի չափն է: Սակայն դա բավարար չէ, քանի որ մի շարք փոխառուների դեպքում փոխանցումների պատշաճ պատմություն չի սեղծվել և բանկը այս ռիսկերը դնում է վարկային տոկոսադրույքի հիմքում:
Պոտենցիալ վարկավորողներ դիտարկվում են ոչ միայն բանկերը, այլ միկրոֆինանսական ընկերությունները, սակայն գործնականում նրանք իրականացնում են վարակավորման առաձնին, այլ ոչ զանգվածային ծրագրեր:
Այսպես՝ ապրիլին վարկային ծրագիրէ մեկնարկել «Յունիբանկի» «Յունիստրիմ» համակարգից օգտվողների համար, սակայն այն լիակատար ռեժիմով չի գործում: «Ներկայում ծրագարի պիլոտայիւն փուլն է , որի արդյունքների ուսումնասիրումից հետո կհստակեցվեն բանկային ապրանքի բոլոր ռիսկերը, նպատակային լսարանի համար նրա մատչումը: Այժմ ընթանում է աշխատանքային գործըթնացը, որի արդյունքները դեռ պատրաստ չենք հրապարակել», -ասել է «Յունիբանակի» բանկային ապրանքների մշակման և զարգացման բլոկի ղեկավար Սուսաննա Ուզունյանը:
Civilnet











