Գլխավոր Լրահոս

Բելգիան դարձել է ԵՄ հինգերորդ երկիրը, որի պետպարտքը գերազանցել է ՀՆԱ-ի 100%-ը

Բելգիան դարձել է ԵՄ հինգերորդ երկիրը, որի պետպարտքը գերազանցել է ՀՆԱ-ի 100%-ը

2013թ. հունվար-մարտին Բելգիայի պետպարտքը եռամսյակային կտրվածքով ավելացել է 4,7%-ով՝ կազմելով ՀՆԱ-ի մինչև 104,5%:  ԵՄ վիճակագրական ծառայության՝ Eurostat-ի տվյալների համաձայն՝ այսպիսով եվրոպական երկրների թիվը, որոնց պետպարտքը գերազանցում է ՀՆԱ-ի 100%-ը, դարձել է հինգ, փոխանցում է Reuters-ը:

Բելգիայի պետպարտքը բացարձակ արտահայտությամբ €375,4 մլրդ-ից ավելացել է մինչև €394,2 մլրդ-ի:

Հաշվետու ժամանակահատվածում մյուս երկրների պետպարտքը ևս  աճել է: Այսպես՝ Հունաստանի փոխառությունները տարեկան կտրվածքով աճել են 24%-ով՝ կազմելով մինչև 160,5%: Իռլանդիայի պետպարքը աճել է 18,3%-ով՝ մինչև ՀՆԱ-ի 125,1%, Պորտուգալիայինը 24,9%-ով՝ կազմելով ՀՆԱ-ի127,2%, Իտալիայինը՝ 6,5%-ով՝ ՀՆԱ-ի մինչև 130,3%:

ԵՄ անդամ երկրներից պետպարքտը տարաակն կտրվածքով հաջողվել է կրճատել   Դանիային, Լատվիային և Լիտվային: Հաշվետու ժամանակահատվածում իրենց փոխառությունները 2012թ. 4-րդ եռամսյակի համեմատ կրճատել են նաև Գերմանիան և Էստոնիան: Վերջինիս պետպարտքը ամենափոքրն է ԵՄ երկրների շրջանում՝ ՀԱՆ-ի 10%:  

Ընթացիկ տարվա 1-ին եռամսյակում բանկային ճգնաժամում գտնվող Կիպրոսի պետպարտքը կազմել է ՀՆԱ-ի 86,9՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 12,6%-ով: Մարտի վերջի դրությամբ Կիպրոսի պետապարտքը բացարձակ արատահայությամբ կազմել է €15,3 մլրդ:

Եվրոպան ԵՄ ստեղծումից ի վեր՝ սկսած 1999թ. իր պատմության ամենաաևական ռեցեսիայում է: ԵՄ անդամ հինգ պետություններ հարկադրված ե նեղել դիմել միջազգայիւն վարկատուների ֆինանսական աջակցությանը: Ներկայիս ռեցեսիան երկրորդն է վերջին չորս տարում: Եվրոպական կենտրոնական բանկի տվյալների համաձայն՝ 2013թ. ԵՄ տնտեսական աճը կկրճատվի 0,6%-ով:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում