2013թ. գլոբալ ֆոնդային շուկաներում առաջներթությունների՝ վերջին տարիներին արձանագրվող փոփոխությունները խորացել են: Այս ամենի արդյունքում մեծացել է ԱՄՆ խոշորագույն բանկերի և զարգացող երկրների շուկայական արժեքների տարբերությունը, գրում է բրիտանական Financial Times պարբերականը:
2008թ. ամերիկյան Lehman Brothers-ի սնանկացումից «րոպեներ» առաջ ԱՄՆ խոշորագույն բանկերի շուկայական ընդհանուր արժեքը զիջել է BRIC-ի (Բրազիլիա, Ռուսասատն, Հնդկաստան և Չինաստան) երկրների հումք և մետաղ արտադրող ընկերությունների շուկայական կապիտալիզացիան:
Թերթի հաշվարկների համաձայն՝ 2013թ. հուլիսի կեսի դրությամբ ԱՄՆ բանկերի ընդհանուր կապիտալիզացիան 2007թ. ի վեր առաջին անգամ գերազանցել է $1 տրլն-ը` այդպիսով ավելի քան երկու անգամ գերազանցելով BRIC-ի երկրների հումքային ընկերությունների շուկայական ընդհանուր արժեքը ՝ $432 մլրդ:
Ընթացիկ տարվա սկզբին ԱՄՆ բանկերի կապիտալիզացիան BRIC-ի հումքային ընկերությունների արժեքը գերազանցել է 1,5 անգամ:
BRIC-ի հումքային ընկերությունների թվում այնպիսի հսկաներ են, ինչպիսիք են ռուսական պետական նավթային «Ռոսնեֆտ» ընկերությոնը, բրազիլիական նավթագազային Petrobras-ը և երկաթաքարի արտադրող Vale SA-ն: Այս սեկտորը վերջին ամիսներին զգալիորեն տուժել է ոսկու և թանկարժեք այլ մետաղների էժանացման, ինչպես նաև էներգակիրների թանկացման ֆոնին:
Մի շարք փորձագետներ ամերիկյան բանկերի կապիտալիզացիայի աճի հետ կապված մտահգություն են հայտնում՝ հնարավոր համարելով վերադարձը դեպքի 2008թ. ճգնաժամ, երբ գլոբալ տնտեսական աճը ապահովվում էր վարկային պորտֆելների շատ դեպքերում ոչ անվտանգ մեծացման հաշվին:
«Իրացվելիության մեծ հոսքը բազմաթիվ քարեր է թաքցնում: Երբ այս հոսքը նահանջի, դրանք ի հայտ կգան: Շուկաները վախենում են սրանից, և զարգացող շուկաները հարկադրված են հարվածն իրենց վրա ընդունել», -գրում է թերթը:
2013թ. սկզբից ի վեր զարգացող երկրների MSCI ինդեքսը 9,6% անկում է արձանագրել, մինչդեռ ԱՄՆ հիմնական Standard&Poor's 500 ինդեքսը 27%-ով աճել է:
Civilnet











