Անգոլայի մայրաքաղաք Լուանդան գլխավորել է ամերիկյան Mercer խորհրդատվական ընկերության՝օտարերկրյա մենջերների մշտական բնակության համար աշխարհի ամենաթանկ քաղաքների 2013թ. վարկանիշը:
Վարկանիշը, որը կազմվում է աշխարհի 214 քաղաքներում անդրազգային ընկերության պայմանագրային աշխատակցի սպառողական զամբյուղի հիման վրա, բավական բարձր հեղինակություն ունի: Ավելին՝ 1980-ականներին Տոկիոն աշխարհի ամենաթանկ քաղաքն էր համարվում հենց Mercer-ի վարկանիշի հիման վրա՝ չնայած հանգամանքին, որ մի շարք այլ ցուցանիշների համեմատությունը վկայում է, որ Ճապոնիայում կյանքն այդքան թանկ չէ:
2013թ. վարկանիշի հիմնական նորոթյուն այնն է, որ 2012-ի վարկանիշը գլխավորած Տոկիոն և Ճապոնիայի՝ երկրորդ հորիզոնականը զբաղեցրած Օսակա քաղաքը իրենց դիրքերը զիջել են համապատասխանաբար Լուանդային և Մոսկվային՝ պայմանավորված ճապոնական յենի արժեզրկման ծրագրով: Տոկիոն այս տարի երորրդ հորիզոնականում է: Փորձագետները Մոսկվայի՝ երկրորդ տեղում հայտնվելը պայմանավորում են ոչ թե բարձր գնաճով, այլ վերջին տարիներին ռուբլու՝ դոլարի նկատմամբ արժևորմամբ : Վարկանիշի հեղինակնեսրը հատկապես ընդգծում են Մոսկվայի «զամբյուղում» սուրճի մեկ բաժակի $8,31 և երկսենյականոց բնակարանի $4,6 հազ. վարձակալման արժեքը:
Վարկանիշի առաջին տասնյակում են նաև Չադի մայրաքաղաք Նջամեման, ինչպես նաև Հոնկոնգը, շվեյցարական Ժնևը, Ցյուրիխը և Բեռնը: Տասնյակը եզրափակում է Սիդնեյը:
Civilnet











