Գլխավոր Լրահոս

Apple-ն ամենաթանկն է աշխարհում. վարկանիշ

Apple-ն ամենաթանկն է աշխարհում. վարկանիշ

Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը գլխավորել է բրիտանական Financial Times պարբերականի Global 500 ամենաթանկ հանրային ընկերությունների վարկանիշը՝ $415,7 մլրդ կապիտալիզացիայով: Երկրորդ տեղում, ինչպես նախորդ տարի, ամերիկյան ExxonMobil նավթագազային կորպորացիան է $403,7 մլրդ կապիտալիզացիայով: Լավագույն եռյակը եզրափակում է ներդրումային Berkshire Hathaway հոլդինգը, որը վարկանիշում իր դիրքերը բարելավել է 10 հորիզոնականով:

Ամենաթանկ ռուսական ընկերությունը «Գազպրոմն» է, որը վարկանիշում զբաղեցրել է  57-րդ հորիզոնականը՝ անցած տարվա վարկանիշի համեմատ նահանջելով 26 հորիզոնականով: Ընկերության շուկայական կապիտալիզացիան կազմել է $101,4 մլրդ:   

Ռուսական ընկերություններից վարկանիշում ընդգրկվել են ռուսական պետական նավթային «Ռոսնեֆտը», որը զբաղեցրել է 81-րդ հորիզոնականը: Առաջին հարյուրյակում է նաև «Սբերբանկը», որը 97-րդ հորիզոնականում է:    

Հուլիսի սկզբին միջազգային Ernst&Young աուդիտորական ընկերության փորձագետների հրապարակած զեկույցի համաձայն՝ Exxon Mobil-ը Apple-ին գերազանցել է իր կապիտալիզացիայով: Փորձագետների հաշվարակների համաձայն՝ 2013թ. 1-ին կիսամյակում Exxon Mobil-ի շուկայական կապիտալիզացիան կազմել է  $402 մլրդ՝ Apple-ի 372 մլրդ-ի համեմատ: Լավագույն եռյակում ընդգրկվել էր նաև Google-ը՝ $292 մլրդ շուկայական արժեքը: 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում