Գլխավոր Լրահոս

Իսպանացիները ամենավատատես են Եվրոպայում. հարցում

Իսպանացիները ամենավատատես են Եվրոպայում. հարցում

Իսպանացիների 99%-ը իրենց երկրի տնտեսության վիճակը համարում են ոչ բավարար կամ վատ, վկայում են Եվրահանձնաժողովի Eurobarometer հարցման արդյունքները: Հարցումն անցկացվել է մայիսի 10-ից 26-ը Եվրամիության բոլոր երկրներում:  «Դժգոհների» այսքան բարձր ցուցանիշով Իսպանիան եվրոպական երկրների շրջանում առաջին տեղն է զբաղեցնում:

Հոռետեսությամբ իսպանցիներից հետ չեն մնում նաև հույներն ու կիպրացիները: Այս պետությունների քաղաքացիների 98 %-ը դժգոհ է իրենց տնտեսությունների վիճակից: ԵՄ ամենամեծ  տնտեսությունը՝ Գերմանիան «հակադիր ճամբարում է» հայտնվել. գերմանացիների 77%-ը համարում է, որ երկրի տնտեսությունը լավ վիճակում է: Փորձագետները տնտեսական իրողությունների ընկալման տեսանկյունից առավել բարենպաստ երկիր են համարում Շվեյցարիան, որտեղ բնակչության 80%-ը ևս տնտեսության վիճակը լավ է որակում:

Իսպանացիները տնտեսության հիմնական խնդիրը գործազրկությունն են համարում: Այս տեսակետի կողմանկից է իսպանացիների 79%-ը: Համեմատության համար ԵՄ մյուս երկրների բնակչության 51%-ն է զբաղվածության ապահովումը համարում  թիվ մեկ խնդիր: Հարցվածների 46%-ը իրենց ազգային տտեսությունների բարելավում չի ակնկալում առաջիկա 12 տարում: Հարցման մասնակցիների 62%-ի կարծիքով՝ տնտեսական իրադրությունն իր վատթարացման գագաթնակետին չի հասել և ավելի կխորանա:

Հարցման արդյունքները վկայում են նաև իսպանացիների՝ պետական կառույցների նկատմամբ բավական հոռետեսական վերաբերմունքը: Իսպանացիների 91%-ը չի վստահում երկրի գործադիր իշխանությանը, խորհրդարանին՝ 89%-ը:

Իսպանացիների հիասթափությոնը և հոռետեսությւոնը պայմանավորված է երկրի տնտեսությա տևական ռեցեսիայով: Reuters-ը, վկայակոչելով Իսպանիայի կենտրոնական բանկի հաղորդագրությունը, փոխանցում է, որ 2013թ. 2-րդ եռասմյակում երկրի ՀՆԱ-ն տարեկան կտրվածքով կրճատվել է 1,8%-ով, և գործազրկությունը կազմել է  27%-ով: 2012թ. Մադրիդը հարկադրված է եղել դիմել ԵՄ-ին $42 մլրդ ֆինանսկան աջակցության ստացման համար: 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում