Գլխավոր Լրահոս

«Գրավիր Ուոլ սթրիթը» ստեղծում է սեփական ֆինանսական համակարգը

«Գրավիր Ուոլ սթրիթը» ստեղծում է սեփական ֆինանսական համակարգը

Նյու Յորքում դեռ երկու տարի առաջ ստեղծված «Գրավիր Ուոլ սթրիթը» շարժման ակտիվիստները, որոնց պայքարը ժամանակակից մակրոտնտեսական համակարգի մի շարք իրողությունների դեմ էր ուղղված, որոշել են ստեղծել սեփական ֆինանսական ծառայությունը: Նախագիծը կանվանվի Occupy Money Cooperative անվանումը և դեռևս մշակման փուլում է, գրում է ամերիկայն Forbes հանդեսը:

 Նախագծի «հիմնադիր հայրերը», այդ թվում՝ նախկին դիվանագետներ, ֆինանսական իրավունքի մասնագետներ, բանկիրներ, ներդրողներ, գիտնականներ և այլք, հանդիպել են դեռ երկու տարի առաջ Նյու Յորքի Զուկոտի այգում, որտեղ բացի մի շարք միջոցառումներից կազմակերպել են բանկային համակարգի խնդիրներին վերաբերող բանավեճեր:  Ավելի ուշ ծնվել է ֆինանսական էժան ծառայություն ստեղծելու գաղափար, որը օգտակար կլինի քաղաքացիների համար, որոնք չունեն բանակային հաշիվներ կամ նրանց մերժում են բանակային ծառայություններ մատուցել:

«Մենք նախաձեռնել ենք Occupy Money Cooperative-ը՝ համարելով, որ մեթոդները, որոնցով գործում է կոմերցիոն բանկային համակարգն ԱՄՆ-ում, երկրի տնտեսությունը ռիսկի են ենթարկում», -ասել է ամերիկյան Independent Diplomat խորհրդատվական անկախ ընկերության հիմնադիր և տնօրեն Քառնի Ռոսը:

Նախագծի հեղինակների կարծիքով` այն ֆինանսական ծառայությունների ոլորտում իսկական հեղափոխություն կդառնա և կնպաստի, որ համակարագը ամբողջ մարդկությանը վերադարձնելուն: Նախագծի կայքում ակտիվ հանգանակություններ են կատարվում: Ավելին՝ արդեն ներկայացվել է նախագծի Occupy Card դեբետային քարտը, որի սպասարկման արժեքը կկազմի ամսական 99 ցենտ: Քարտով մեծ թվով ծառայություններից հնարավոր չի լինի օգտվել, սակայն այն շահավետ կարող է լինել հասարակության վատ ապահովված խավի համար, որոնք իրենց սոցիալական կարգավիճակի պատճառով հարկադրված են հրաժարվել կոմերցիոն ծառայություններից:    

Նախագծի հիմնադիրները նշում են, որ իրենք կոոպերաաիվ են ստեղծում, այլ ոչ բանկ և սկզբունքորեն չեն զբաղվելու ավանդների տեղաբաշխմամբ: Այն վերահսկվելու է համախոհների կոլեկտիվի կողմից, որին կազմում կարող  է ընդգրկվել յուրաքանչյուր ցանկացողը: Occupy Money-ին բաժնետերեր ևս չի ունենալու:

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում