Գլխավոր Լրահոս

Ամերիկացին վիրտուալ արժույթով $4,5 մլն-անոց ֆինանսական բուրգ է ստեղծել

Ամերիկացին վիրտուալ արժույթով $4,5 մլն-անոց ֆինանսական բուրգ է ստեղծել

Ամերիկացի Թրենդոնը Շեյվերսը վիրտուալ Bitcoin արժույթի միջոցով ֆինանսական բուրգ է ստեղծել, և ներդրողներից ներգրաված $4,5 մլն-ը ծախսելէ  սեփական կարիքների համար, ասվում է ԱՄՆ Արժեթղթերի և բորսաների հանձաժողովի ուսումնասիրության մեջ: Հանձնաժողովի փորձագետների կարծիքով՝ դեպքը վկայում է  վիրտուալ արժույթների ոչ բավարաչ պաշտպանաված լինելու մասին, գրում է ամերիկյան Wall Street Journal պարբերականը:

2011թ. Տեխաս նահանգի բնակիչ Շեյվերսը թողարկել է Bitcoin Savings և Trust ներդրումային համակարգը, որով ավանդատուներին շաբաթական վճարվել է ներդրված միջոցների 7%-ը: Շեյվերսը հայտարարել է, որ ներդրողներին տոկոսները վճարվում է վիրտուալ արժույթի փոխարժեքի տատանումների հաշվին: «Թեթև» փողերին ամբողջ ԱՄՆ-ում հավատացել է 66 մարդ: Այս ամենի արդյունքում Շեյվերսը վաստակել է 700 հազ. Bitcoin, որը 2011թ. և 2012թթ. վիրտուալ արժույթի փոխարժեքով կազմում է $4,5 մլն: 2013թ. փոխարժեքով այն համարժեք է $66 մլն-ի:

Կասկածները, որ Շեյվերսը ամերիկացիների միջոցների մեջ ներդրումներ չի անում, այլ այդ գումարը դնում է իր գրպանը, առաջին անգամ հայտնվել են 2012թ. մայիսին: Սակայն այդ ժամանակ նա հերքում էր բոլոր մեղադրանքները: Երեք ամիս հետո բուրգը փլուզվել է, և հետաքննությունը պարզել է, որ հին ներդրողներին Շեյվերսը վճարել է նորերի հաշվին: Ավելին՝ գումարից  $147 հազ.-ը նա փոխացնել է  իր անձնական հաշվին և ծախսել անձնական նպատակներով:

Bitcoin-ը ինտերնետում ապրանքների և ծառայությունների վճարման համար նախատեսված ապակենտորնացած արժույթ է, որը հնարավոր է փոխանակել իրական արժույթի: Ներկայում Տոկիոյի Mt. Gox բորսայում Bitcoin փոխարժեքը կազմում է 1 Bitcoin/$95: Bitcoin օգտագործողների թիվը հստակ չէ, սակայն 2013թ. տվյալների համաձայն՝ շրջանառության մեջ գտնվում 11,3 մլն Bitcoin:

Ներդրողների համար Bitcoin-ների գրավչությունը տրանզակցիաների ցածր տոկոսադրույքն է, մյուս կողմից՝  նրանց մի մասը վախենում է ներդնել Bitcoin-ում՝ պայմանավորված վիրտուալ արժույթների նկատմամբ խիստ վերահսկողությամբ: 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում