Գլխավոր Լրահոս

Սիլվիո Բեռլուսկոնին դատապարտվել է չորս տարվա ազատազրկման

Սիլվիո Բեռլուսկոնին դատապարտվել է չորս տարվա ազատազրկման

Իտալիայի Վճռաբեկ դատարանը օգոստոսի 1-ին հաստատել է նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի նկատմամբ մեղադրական դատավճիռը, հաղորդում է  ռուսական «ՌԻԱ նովոստի» գործակալությունը: Բեռլուսկոնին դատապարտվել է չորս տարվա ազատազրկման՝ Mediset մեդիա գրուպում  իրականացրած ֆինանսական խարդախությունների համար:

Վճռաբեկ դատարանը միաժամանակ պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի վերաբերյալ որոշումը հետ է ուղարկել Վերաքննիչ դատարան՝ վերանայելու համար:

Վերաքննիչ դատարանը մայիսին Բեռլուսկոնիին դատապարտել էր չորս տարվա ազատազրկման և որոշում էր ընդունել, որ հայտնի քաղաքական գործիչը չի կարող հինգ տարվա ընթացքում պաշտոնական դիրքեր զբաղեցնել:

Վճռաբեկ դատարանի որոշումը հանդիսանում է վերջնական և բողոքարկման ենթակա չէ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում