Գլխավոր Լրահոս

Samsung-ի դեմ 100 մլն դոլարի հայց է ներկայացվել

Samsung-ի դեմ 100 մլն դոլարի հայց է ներկայացվել
Հարավկորեական Samsung ընկերությունը Բրազիլիայում պարբերաբար և կոպիտ կերպով խախտում է աշխատանքային օրենսդրությունը: Այդպիսի եզրակացության են եկել հարավաամերիկյան պետության աշխատանքի նախարարության փորձագետները` ուսումնասիրելով Samsung-ի խոշոր ձեռնարկություններից մեկում իրավիճակը, հաղորդում է Businessinsider.com կայքը: Խոսքը գնում է Մանաուս քաղաքում գտնվող գործարանի մասին է, որտեղ աշխատում է ավելի քան 6 հազ. մարդ: Հարավկորեական հսկայի ապրանքանիշով էլեկտրոնիկան Ամազոնիայի մայրաքաղաքի ազատ տնտեսական գոտուց արտահանվում է Լատինական Ամերիկայի բոլոր պետություններ: Samsung-ի գլխավոր բրազիլական ձեռնարկությունում իրավիճակը այնքան ճգնաժամային է դարձել, որ աշխատանքի նախարարությունը դիմել է դատական մարմիններ` հարավկորեական ընկերությունից ավելի քան 100 մլն դոլար տուգանք գանձելու հայցով: Դրանում նշվում է, որ Մանաուսում Samsung-ի աշխատողներին ստիպում են աշխատել օրական 15 ժամ, ընդ որում՝ նրանցից շատերը ստիպված են լինում աշխատել 10 ժամ կանգնած: Samsung-ի աշխատակիցների կողմից շուրջ 1200 բողոք է ներկայացվել աշխատանքային կոնֆլիկտների լուծման դատարաններ, սակայն ըստ դեպքերի զարգացման՝ ձեռնարկության տնօրինությունը անտեսել է դատական մարմինների որոշումները: Սկանդալի կենտրոնում հայտնված Samsung-ը տարածել է կոմյունիկե, որում հայտնում է, որ կոնցեռնը «մանրակրկիտ ուսումնասիրում է հայցը և խոստանում է ամբողջությամբ համագործակցել բրազիլիական իշխանությունների հետ»:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում