Գլխավոր Լրահոս

«Գրավի՛ր Ուոլ սթրիթը» կթողարկի սեփական դեբետային քարտը

«Գրավի՛ր Ուոլ սթրիթը» կթողարկի սեփական դեբետային քարտը

«Գրավի՛ր Ուոլ սթրիթը» հակակորպորացիոն շարժման ակտիվիստները պատրաստվում են թողարկել սեփական դեբետային քարտը։ Այս մասին ABC News-ի հետ զրույցում հայտարարել է շարժման ֆինանսական ինստիտուտի՝ Occupy Money կոոպերատիվի խորհրդի անդամ Քառն Ռոսը՝ բրիտանացի նախկին դիվանագետ, ներկայում՝ ֆինանսական և քաղաքական վերլուծաբան։

Քարտերի թողարկման համար շարժումը պատրաստվում է կոոպերատիվի կայքի միջոցով հավաքել $900 հազ․։ Քարտերը նախատեսվում է անվճար բաժանել բոլոր ցանկացողներին՝ ինչպես շարժման ներկայացուցիչներին, այնպես էլ մարդկանց, որոնք զուրկ են բանկերի ծառայություններից օգտվելու հնարավորությունից։ Բանկոմատից գումար հանելու համար սահմանվելու է $1,95 միջնորդավճար, հաշիվը ստուգելու համար՝ $0,99։ Ընդ որում՝ շարժումն արդեն բանակցություններ է սկսել Visa վճարային համակարգի հետ, որպեսզի քարտն ընդունվի ամենուրեք։

Ռոսը նշել է, որ քննարկվել է որևէ բանկ գնելու հնարավորությունը, սակայն առայժմ վերջնական որոշում չի ընդունվել։

«Գրավի՛ր Ուոլ սթրիթը» շարժումը ստեղծվեց 2011թ․ սեպտեմբերին՝ նպատակ ունենալով բացահայտել ֆինանսական էլիտայի հանցագործությունները։ Նրա գործունեությունը սկսվեց Նյու Յորքի ֆինանսական գլխավոր փողոցը գրավելու փորձերով, ապա նույն կարգախոսով բողոքի ակցիաներ տեղի ունեցան ԱՄՆ-ի մյուս քաղաքներում և Միացյալ Նահնագների սահմաններից դուրս։ Շարժումը ֆինանսավորվում էր նվիրատվությունների հաշվին։

«Գրավի՛ր Ուոլ սթրիթի» ակտիվիստները գրեթե ամեն օր իրականացնում էին երթեր և այլ ակցիաներ, որոնք հաճախ ավարտվում էին տասնյակ մարդկանց ձերբակալություններով։ Սակայն 2011թ․ վերջին ԱՄՆ-ի բոլոր խոշոր քաղաքներում «օկուպանտների» վրանային ճամբարները ցրելուց հետո շարժումն ուժը կորցրեց։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում