Գլխավոր Լրահոս

Օբաման նախազգուշացնում է ԱՄՆ-ում դեֆոլտի վտանգի մասին

Օբաման նախազգուշացնում է ԱՄՆ-ում դեֆոլտի վտանգի մասին

Ինչպես հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, հարկ է՝ խոշոր բիզնեսը մտավախություն ունենա, որ Հանրապետական կուսակցության պահպանողական թևը պատրաստ է երկիրը հասցնել դեֆոլտի։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Նախագահի խոսքով՝ նա հրաժարվում է հանրապետականների հետ բյուջեի հարցով բանակցություններից, քանի դեռ նրանք դաշնային կառավարությանը թույլ չեն տվել վերսկսել աշխատանքը և չեն քվեարկել պետական պարտքի առաստաղի բարձրացման օգտին։

Ինչպես հայտարարել է Օբաման հեռուստահարցազրույցում, ստեղծված իրադրությունն իրեն բավական նյարդայնացնում է։ Ավելի ուշ Սպիտակ տանը Օբամայի և առաջատար մի շարք կոնգրեսականների միջև բանակցություններն ավարտվել են անարդյունք։

Ներկայացուցիչների պալատի խոսնակ, հանրապետական Ջոն Բեյները հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ առաջընթացն աննշան է։

Խոր ազդեցություն

Հոկտեմբերի 1-ին դաշնային իշխանությունները փակեցին մի շարք երկրորդական հաստատություններ և նրանց աշխատակիցներին ուղարկեցին չվճարվող արձակուրդ բյուջեի մասին օրինագծի շուրջ պայմանավորվածության բացակայության արդյունքում։ Երկրում այցելության համար փակ են ազգային զբոսայգիներն ու զբոսաշրջային տեսարժան վայրերը, չեն աշխատում կառավարական ինտերնետ ռեսուրսները, որոշ գրասենյակներ և այլն։

Դեմոկրատներն ու հանրապետականները ստեղծված իրավիճակում մեղադրում են միմյանց։

Հոկտեմբերի 2-ին Օբաման հանդիպել է Ուոլ սթրիթի մի շարք խոշորագույն բանկերի, այդ թվում՝ JPMorgan Chase-ի, Goldman Sachs-ի և Bank of America-ի ղեկավարների հետ։ Այս բանկիրները «Ֆինանսիստների ֆորումի» կազմում են․ լոբբիստական այս կազմակերպությունը ևս 250 ընկերությունների հետ նամակ է ուղարկել Կոնգրես՝ կոչ անելով բարձրացնել պետպարտքի առաստաղը։

«Ես կարծում եմ, որ ֆոնդային շուկաների համար կարևոր է գիտակցել, որ այս ամենը խոր ազդեցություն կունենա մեր տնտեսության և նրանց եկամուտների վրա»,- հայտարարել է նախագահ Օբաման առաջատար ֆինանսիստների հետ հանդիպումից հետո CNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում։

ԱՄՆ-ի նախագահն ասել է, որ չի ցանկանում բանակցություններ իրականացնել Հանարպետական կուսակցության պահպանողական թևի հետ հոկտեմբերի 17-ի նախաշեմին, երբ լրանում է պետպարտքի առաստաղի բարձրացման համար ժամկետը։ Այդ օրը, եթե պետպարտքի առաստաղը չբարձրացվի, ԱՄՆ-ի կառավարությունը կմնա առանց միջոցների իր ծախսերը վճարելու համար։

ԱՄՆ-ի նախագահի կարծիքով՝ Ներկայացուցիչների պալատի խոսնակ, հանրապետական Ջոն Բեյներն ի վիճակի չէ դիմակայելու իր կուսակցության նեղ խմբակցությանը, և եթե ոչ մեծ խմբին թույլ տրվի նախագահից զիջումներ կորզել, ցանկացած նախագահ, որ կդառնա նրա իրավահաջորդը, չի կարողանա արդյունավետ կառավարել երկիրը։

Հանրապետականները, որոնք վերահսկում են Ներկայացուցիչների պալատը, փորձում են Օբամային և դեմոկրատներին ստիպել կառավարության ծախսերի ֆինանսավորման վերականգնման և պետական պարտքի առաստաղի բարձրացման դիմաց գնալ զիջումների։

Հանրապետականներն առաջին հերթին ձգտում են առողջապահական համակարգի՝ Օբամայի նախաձեռնած ծավալուն բարեփոխումը չեղյալ հայտարարել, հետաձգել կամ նվազեցնել դրա ֆինանսավորումը։

Մինչ այդ Եվրոպական կենտրոնական բանկի ղեկավար Մարիո Դրագին հայտարարել է, որ եթե ամերիկյան պետական մարմինների աշխատանքի կաթվածահարումը ձգձգվի, ռիսկեր կառաջանան ոչ միայն ԱՄՆ-ի, այլև ամբողջ համաշխարհային տնտեսության համար։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում