ԱՄՆ պաշտպանության նախարար Չաք Հեյգելը ծրագրում է վերադարձնել Պաշտպանության նախարարության քաղաքացիական աշխատակիցների մեծամասնությանը, որոնք չվճավող արձակուրդի են ուղարկվել՝ կառավարության ֆինանսավորման դադարեցման պատճառով: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով ռազմական կառույցներում իր աղբյուրին:
Վերոնշյալ տեղեկությունը հաղորդած աղբյուրը հրաժարվել է հարցի վերաբերյալ որևէ այլ մանրամասնություն հաղորդել: Ըստ գործակալության տվյալների՝ shutdown-ը հանգեցրել է նրան, որ Պենտագոնը զրկվել է մոտ 400 հազ. աշխատակցից:
ԱՄՆ Կոնգրեսում հանրապետականների և դեմոկրատների միջև բյուջեի շուրջ ծավալված տարաձայնությունների հետևանքով պետական հաստատությունները հոկտեմերի 1-ից դադարել են գործել:
Այդուհանդերձ, հոկտեմբերի 6-ին կողմերը քվեարկել են մի օրենքի ընդունման օգտին, որը երաշխավորում է պետաշխատողներին աշխատավարձ վճարել բաց թողած օրերի համար:
Օրենքի օգտին քվեարկել են 407 կոնգրեսականներ, ինչը միասնության հազվադեպ պահ էր հանրապետականների և դեմոկրատների համար:
Civilnet











