ԱՄՆ Ժնևում կայանալիք բանակցությունների ընթացքում Իրանի հետ հարաբերություններում բեկում չի ակնկալում, հաղորդում է Reuters գործակալությունը` հղում անելով ԱՄՆ նախագահի ադմինիստրացիայի իր աղբյուրներին:
Աղբյուրների հաղորդմամբ` Վաշինգտոնը քիչ հավանական է համարում Ժնևում կայանալիք բանակցությունների ժամանակ Իրանի հետ վերջինիս միջուկային ծրագրի շուրջ համաձայնությունը:
«Վեցյակի» ( Ռուսաստան, Ֆրանսիա, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան) ներկայացուցիչների և Իրանի Իսլամական Հանրապետության միջև բանակցությունների հերթական փուլը կկայանա Ժնևում հոկտեմբերի 15-16-ին:
Civilnet











