Գլխավոր Լրահոս

Ռուսաստանը Բելառուսին 2 մլրդ դոլարի փոխառություն կտրամադրի

Ռուսաստանը 2014թ. Բելառուսին կտրամադրի 2 մլրդ դոլարի փոխառություն: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Միութենական պետության բարձրագույն պետական խորհրդի նիստի ավարտին, հաղորդում է ITAR-TASS գործակալությունը: 

«Ցանկանում եմ ձեզ տեղեկացնել, որ այսօրվա հանդիպման ընթացքում ՌԴ կառավարությունը, հաշվի առնելով ներկայում համաշխարհային շուկաներում առկա իրադրությունը, մեր գործընկերներին աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ որոշում է ընդունել` Բելառուսի Հանրապետությանը 2014թ. հատկացնել լրացուցիչ` 2 մլրդ դոլարի փոխառություն»,- ասել է Պուտինը: 

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ իր երկրին Ռուսաստանի կողմից տրամադրվող վարկը «հենց այնպես չի վատնվի»: Նա հավելել է, որ քանի որ Բելառուսի տնտեսությունը 60-70%-ով աշխատում է ռուսական արտադրության կոմպլեկտավորման մասերով և հումքով, միջոցներն անուղղակիորեն կնպաստեն նաև ՌԴ տնտեսության զարգացմանը: 

«Եվ Ռուսաստանի կառավարությունը, և հատկապես նախագահը, կարողանալով լավ հաշվել միջոցները, հենց այնպես ոչինչ չեն անում»,- ասել է Լուկաշենկոն` հավելելով, որ 2014-ի նախաշեմին Բելառուսն ու Ռուսաստանը լուծել են բոլոր հարցերն, ու «Մինսկը Մոսկվայից խնդրելու բան այլևս չունի»: 

Դեկտեմբերի 17-ին Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վիկտոր Յանուկովիչի հանդիպումից հետո հայտարարվել էր, որ ռուսական գազի գինը Ուկրաինայի համար իջեցվում է 1/3-ով՝ $400-ից $268` 1000 խմ-ի դիմաց:

Յանուկովիչի և Պուտինի հանդիպման արդյունքում նաև պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ Ռուսաստանը ուկրաինական արժեթղթերի մեջ կներդնի $15 մլրդ իր Ազգային բարեկեցության հիմնադրամից։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում