Գլխավոր Լրահոս

Դավոսում մեկնարկում է Համաշխարհային տնտեսական համաժողովը

Դավոսում մեկնարկում է Համաշխարհային տնտեսական համաժողովը

Շվեյցարական Դավոսում հունվարի 22-ին մեկնարկում է Համաշխարհային տնտեսական 44-րդ համաժողովը: Այն այս տարի անցկացվում է «Փոխելով աշխարհը. հետևանքները հասարակության, քաղաքականության և բիզնեսի համար» կարգախոսով:

Համաժողովին մասնակցում են աշխարհի տարբեր երկրներից ժամանած ավելի քան 2,5 հազ. քաղաքական գործիչ և գործարար, այդ թվում` Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը, նրա ճապոնացի և իտալացի գործընկերներ Սինձե Աբեն և Էնրիկո Լետուն, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, Իրանի նախագահ Հասան Ռոհանին: Ի դեպ` Ռոհանիից առաջ Դավոս այցելած Իրանի վերջին աշխարհիկ առաջնորդը Մոհամադ Խաթամին էր` 2004թ.:

Ադրբեջանը համաժողովին նույնպես ներկայացված է նախագահի մակարդակով, մինչդեռ Վրաստանը համաժողովին մասնակցում է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, իսկ Թուրքիան` փոխվարչապետ Ալի Բաբաջանի մակարդակով:

Հայաստանի քաղաքական գործիչներն ու գործարարները արդեն 5-րդ անգամ է` չեն մասնակցում Դավոսի ֆորումին: Վերջին անգամ Հայաստանն այս համաժողովին մասնակցել է 2009թ.` նախագահի մակարդակով:

Ֆորումը կտևի մինչև հունվարը 25-ը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում