Գլխավոր Լրահոս

Ռուբլին շարունակել է արժեզրկումը

Ռուբլին շարունակել է արժեզրկումը

Ռուսական արժույթը հունվարի 30-ին շարունակել է արժեզրկվել՝ գործընթաց, որը շատ փորձագետներ արդեն անվանում են պարզապես «ազատ անկում»։ Մոսկվայի միջբանկային արժութային բորսայի առևտրաշրջաններում հունվարի 30-ի առավոտից ռուբլու միջին փոխարժեքը կազմել է 35,19 ռուբլի/1 դոլար, 48 ռուբլի/1 եվրո։ Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Բորսայական այս փոխարժեքը 63 կոպեկով գերազանցում է դոլարի գործող պաշտոնական փոխարժեքը և 78 կոպեկով՝ եվրոյինը։

Ռուսաստանի Կենտրոնական բանկը առաջին անգամ երկարժութային միջանցքի սահմանները բարձրացրել է միանգամից 25 կոպեկով, և այժմ այն կազմում է 33,95-40,95 ռուբլի։

Լույս հունվարի 30-ին հայտնի են դարձել ԱՄՆ-ի Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) նիստի արդյունքները․ ինչպես և ենթադրում էին վերլուծաբանները, ԴՊՀ-ն որոշում է ընդունել շուկայից ամսական $10 մլրդ-ի ակտիվների հետգնման ծրագրի կրճատման մասին։

ԴՊՀ-ն իր որոշման համաձայն՝ փետրվարից պետպարտատոմսերի և արժեթղթերի գնումը $75 մլրդ-ից կկրճատի մինչև $65 մլրդ-ի։

Բազային տոկոսադրույքը մնացել է անփոփոխ՝ ռեկորդային նվազագույն 0-0,25%։

ԴՊՀ-ն ծրագրի կրճատումը պայմանավորում է ԱՄՆ-ի տնտեսության աճով, որն արձանագրվում է վերջին մի քանի ամիսներին շարունակ։

Դեռ հունվարի 29-ին, չսպասելով ԴՊՀ-ի որոշմանը, Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Թուրքիան և Հնդկաստանը բարձրացրել էին տոկոսադրությքները՝ փորձելով կանխել ներդրողների զանգվածային արտահոսքը։

Ռուսաստանն առայժմ չի դիմի այսպիսի միջոցառումների։

Փորձագետները շուկայում իրադրությունը տագնապային են բնորոշում։

Հունվարի ընթացքում ռուբլին դոլարի նկատմամբ արժեզրկվել է արդեն գրեթե 7%-ով․ դա համեմատելի է ռուբլիի՝ դոլարի նկատմամբ անկմանը ամբողջ 2013թ․ ընթացքում։

Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը նախկինի պես կարծում է, որ ռուբլիի արժեզրկումը ժամանակավոր երևույթ է, և իրադրությունը «կվերադառնա ի շրջանս յուր»։

Սակայն Forbes-ի վերլուծաբանները կարծում են, որ օտարերկրյա բանկերը սկսել են վերանայել մինչև 2014թ․ վերջ ռուսական արժույթի արժեքի կանխատեսումները։

Ճիշտ է՝ առայժմ դա հաստատել է միայն գերմանական Commerzbank-ը, որը հունվարի 29-ին արդեն հայտարարել է իր հաճախորդներին, որ տարվա վերջին կանխատեսում է 36,9 ռուբլի/1 դոլար փոխարժեք։

Համեմատության համար՝ ռուսական պետական բանկերի ներկա կանխատեսումները տատանվում են 35 ռուբլու մակարդակում, և դրանց վերանայման մասին տեղեկատվություն առայժմ չկա։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում