Գլխավոր Լրահոս

Երկու հայ` Forbes-ի «Ռուսական անշարժ գույքի շուկայի արքաներ» վարկանիշում

Երկու հայ` Forbes-ի «Ռուսական անշարժ գույքի շուկայի արքաներ» վարկանիշում

Forbes ամսագրի ռուսական տարբերակը ներկայացրել է «Ռուսական անշարժ գույքի շուկայի արքաները-2014» վարկանիշը, որի երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է «Տաշիր» խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը` անցած տարվա համեմատ աղյուսակում իր դիրքերը բարելավելով 1 հորիզոնականով:

Ըստ հանդեսի` Սամվել Կարապետյանի կարողությունը կազմում է $3,8 մլրդ, վարձակալության տրված անշարժ գույքից եկամուտը` $960 մլն:

Մոսկվայում գործարարին են պատկանում ՌԻՈ (105 հազ. քմ), «Գազօյլ պլազա» բիզնես կենտրոնները (30 հազ. քմ) և Novotel Moscow City հյուրանոցը (360 համար)։ Մոսկվայից բացի` Կարապետյանն անշարժ գույք ունի Սանկտ Պետերբուրգում, Կալուգայում, Յարոսլավլում, Տուլայում, Բելգորոդում, Իվանովոյում, Վոլոգդայում, Դոնի Ռոստովում, Սարանսկում, Նիժնի Նովգորոդում, Օրյոլում, Կոստրոմայում, Սոչիում։

«Տաշիր» խմբի սեփականատիրոջն է պատկանում 770 հազ. քմ առևտրային, 62 հազ. քմ գրասենյակային, 48 հազ. քմ պահեստային տարածքներ, 360 հյուրանոցային համար։

«Ռուսական անշարժ գույքի շուկայի արքաները-2014»-ի թոփ 30-ը եզրափակում է «Ռոսգոսստրախ» ապահովագրական ընկերության համասեփականատեր Դանիլ Խաչատուրովը: Նա, ըստ Forbes-ի, իրեն պատկանող «Լեգիոն դիվելոփմենթ» ընկերության վարձակալությունից ստանում է $70 մլն դոլար եկամուտ, իսկ կարողությունը կազմում է $2,4 մլրդ:

Գործարարին պատկանող խոշոր օբյեկտներն են «Լեգիոն III» (77,5 հազ. քմ) և «Լեգիոն I» բիզնես կենտրոնները (36 հազ. քմ)։ Ընդհանուր առմամբ, Խաչատուրովը տնօրինում է 111 հազ. քմ գրասենյակային, 2,5 հազ. քմ առևտրային տարածք։

Անցած տարվա համեմատ գործարարը վարկանիշում հետընթաց է արձանագրել. 2013-ին նա զբաղեցրել է 25-րդ տեղը:

«Ռուսական անշարժ գույքի շուկայի արքաների» վարկանիշը գլխավորում է ադրբեջանցի գործարարներ Զարախ Իլիևին և Գոդ Նիսանովին պատկանող «Կիևսկայա պլոշչադ» ընկերությունը` վարձակալությունից ստացվող $1,280 մլն եկամուտով։ Վարկանիշի երրորդ հորիզոնականում Ինգվար Կամպրադին պատկանող IKEA խումբն է` $800 մլն եկամուտով։ Լավագույն հնգյակը եզրափակում են ԲԻՆ խումբը (վարձակալությունից ստացվող $710 մլն եկամուտով) և թուրք գործարարներին պատկանող Enka ընկերությունը ($460 մլն)։

2013-ին վարկանիշի 30 մասնակիցների` վարձակալությունից ստացած եկամուտը կազմել է $9,3 մլրդ: 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում