Գլխավոր Լրահոս

Facebook-ը 10 տարեկան է

Facebook-ը 10 տարեկան է
Աշխարհի խոշորագույն սոցցանցը` Facebook-ը, նշում է իր 10-ամյակը. 2004թ. փետրվարի 4-ին Հարվարդի համալսարանում ուսանելու տարիներին այն հիմնել են Մարկ Ցուկերբերգն ու նրա հանրակացարանային ընկերները: Ի սկզբանե կայքը կոչվել է  Thefacebook և հասանելի է եղել միայն ուսանողների համար: 2006-ից ի վեր սոցցանցը գրանցման համար բաց է 13 տարեկանից բարձր բոլոր օգտատերերի համար, որոնք էլեկտրոնային փոստ ունեն: Ներկայում Facebook-ի լսարանը գերազանցում է 1 մլրդ-ը: Վերջին երկու տարիները Facebook-ի համար դարձել են ինտենսիվ աճի և ֆինանսական ցուցանիշների ամրապնդման ժամանակաշրջան: eMarketer ընկերության տվյալների համաձայն` Facebook-ը Google-ից հետո դարձել է աշխարհում երկրորդը` էլեկտրոնային գովազդի եկամուտների ծավալներով:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում