Գլխավոր Լրահոս

Մեկնարկեց Սոչի 2014-ը

Մեկնարկեց Սոչի 2014-ը

Այսօր՝ փետրվարի 7-ին` 20:14-ին, մեկնարկել է «Սոչի 2014» ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությունը՝ Սոչիի «Ֆիշտ» մարզադաշտում:

Քսաներկուերորդ ձմեռային օլիմպիական խաղերը ռեկորդային են մասնակից երկրների թվով: Սոչիում հանդես կգա 88 երկրի ներկայացուցիչ: 2010թ. Վանկուվերում ներկայացված էր 82 երկիր: Ինչպես նաև խաղարկվելու է 98 կոմպլեկտ մեդալ. 2010-ին խաղարկվել էր 86 կոմպլեկտ:

Առաջին անգամ ձմեռային Օլիմպիական խաղերին մասնակցուն են Մալթայի, Դոմինիկյան Հանրապետության, Պարագվայի, Արևելյան Թիմորի, Տոգոյի, Տոնգայի և Զիմբաբվեի ներկայացուցիչները:

Օլիմպիադայի հիմնը կատարելու է օպերային արվեստի գերաստղ, երգչուհի Աննա Նետրեբկոն:

Օլիմպիադայում Հայաստանը կներակայցնեն 4 մարզիկներ՝ դահուկորդներ Սերգեյ Միքայելյանը, Արթուր Եղոյանը, Կատյա Գալստյանը և լեռնադահուկորդ Արման Սերեբրակյանը:

Բացմանը ներկա են նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, Սպորտի նախարար Յուրի Վարդանյանը:

 

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում