Գլխավոր Լրահոս

Ավանդատուները տենգեի դևալվացիայի հետևանքով կորցրել են խնայողությունների 1/5-ը

Ավանդատուները տենգեի դևալվացիայի հետևանքով կորցրել են խնայողությունների 1/5-ը

Ղազախստանում ավանդատուները ազգային արժույթի դևալվացիայի հետևանքով մեկ օրվա ընթացքում կորցրել են իրենց խնայողությունների 1/5-ը։

Փետրվարի 11-ին Ղազախստանի Ազգային բանկը ընդունել էր որոշում՝ հրաժարվել ազգային արժույթի՝ տենգեի փոխարժեքը նախկին մակարդակում պահելուց, նվազեցնել արժութային ինտերվենցիայի ծավալները և կրճատել տենգեի փոխարժեքի ձևավորման գործընթացում իր միջամտությունը։ Ընդ որում՝ Ազգային բանկը սահմանել էր փոխարժեքի նոր մակարդակ՝ մոտ 185 տենգե՝ $1-ի դիմաց։ Մինչ այս Ղազախստանում $1-ն արժեր միջինը 155 տենգե։

Ինչպես հաղորդում է ղազախական «Միլիոնատեր» պարբերականը, դևալվացիայի հետևանքով ավանդատուների կորուստները կազմել են 1,263 տրլն տենգե։ Պարբերականի տվյալների համաձայն՝ 2013թ․ վերջի դրությամբ Ղազախստանի բանկերում ավանդների ծավալը կազմել է 6,317 տրլն տենգե, իսկ փետրվարի 11-ին գումարը կրճատվել է 20%-ով։

Փետրվարի 12-ի առավոտյան Ղազախստանի Ազգային բանկի շենքի դիմաց տեղի է ունեցել ցույց։ Ցուցարարները պահանջել են Ազգային բանկի նախագահ Կայրաթ Կելիմբետովի հրաժարականը՝ կապված տենգե անսպասելի դևալվացիայի հետ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում