Գլխավոր Լրահոս

Ուկրաինան «փլուզեց» ռուսական բորսան

Ուկրաինան «փլուզեց» ռուսական բորսան

Մարտի 3-ին «Մոսկովյան բորսան» բացվել է հիմնական ինդեքսների՝ RTS-ի և MICEX-ի համապատասխանաբար 4,8% և 5% անկմամբ՝ պայմանավորված Ուկրաինայի իրադարձություններով: Բորսայում ռուբլով ցուցակված հիմնական թողարկողների արժեթղթերը արժեզրկվել են մոտ 10%-ով, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Այսպես՝ մարտի 3-ի առավոտյան ժամը 10:00-ի դրությամբ MICEX-ի ինդեքսը կազմել է 1372,34 կետ՝ արձանագրելով 5% անկում, իսկ RTS-ը՝ 1206,33 տոկոսային կետ՝ արժեզրկվելով 4,8%-ով:

Անկում են արձանագրել նաև բորսայում ցուցակված հիմնական ընկերությունենրի արժեթղթերը: Այսպես՝ «Գազպրոմի» արժեթղթերը էժանացել են 6,4%,-ով, «Լուկօիլինը»՝ 4,7%-ով, «Ռոսնեֆտինը»՝ 4,1%-ով, «Ռոստելեկոմինը»՝ 9%-ով և այլն:

Բորսայի առևտրաշրջանների սկզբնական ժամերին դոլարը ռուբլու նկատմամբ արժևորվել է 86 կոպեկով և փոխարժեքը կազմել է $1/36,75 ռուբլի՝ գերազանացելով 2009թ. մարտին արձանագրված պատմական առավելագույն փոխարեժքը $1/36,7295: Եվրոն ռուբլու նակտմամբ արժևորվել է 1,24 ռուբոլով՝ կազմելով €1/50,82 ռուբլի:

Հանգստյան օրերի՝ մարտի 1-ի և 2-ի համար Ռուսաստանի կենտրոնական բանկը սահմանել էր $1/36,18 և €1/49,58 փոխարժեքը:

Մարտի 1-ին Ռուսաստանի Դաշնության խորհուրդը հավանության արժանացրեց նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինայի տարածքում ռուսական զինված ուժերի օգտագործումը թույլատրելու խնդրանքը՝ մինչև այդ երկրում հասարակական-քաղաքական իրադրության կարգավորումը։ Այսպիսի որոշման պատճառը Ռուսաստանը պայմանավորեց քաղաքական անկայունությամբ Ուկրաինայում և մասնավորապես Ղրիմում, որտեղ վարչապետը հայտարարել է Գերագույն ռադայի կողմից պաշտոնանկ արված նախագահ Վիկտոր Յանուկովիչին իր հավատարմության մասին։

Գերմանական Deutsche Welle-ի հաղորդմամբ՝ մարտի 2-ի երեկոյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելի հետ հեռախոսազրույցում համաձայնել է Ուկրաինայի հետ հարաբերություններում լարվածությունը թուլացնելու նպատակով ստեղծել «հետաքննական առաքելություն»՝ կոնտակտային խումբ, հնարավոր է՝ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) հովանու ներքո, հաղորդում է ն՝ վկայակոչելով Գերմանիայի կառավարության մամուլի հաղորդագրությունը։

Հեռախոսազրույցի ընթացքում Գերմանիայի կանցլերը Ռուսաստանի նախագահին նաև կոչ է արել հարգել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը։ Reuters-ը, վկայակոչելով Գերմանիայի կառավարության ներկայացուցչի խոսքը, հաղորդում է, որ Մերկելը Պուտինին մեղադրել է Ուկրաինայում «անթույլաթրելի ռուսական ինտերվենցիայի» միջոցով միջազգային պայմանավորվածությունները խախտելու մեջ։ Պուտինը Ռուսաստանի կողմից ձեռնարկվող միջոցառումներն անվանել է ստեղծված «արտակարգ իրադրությանը» համապատասխան։

Մեծ յոթնյակի երկրները՝ ԱՄՆ-ը, Գերմանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Կանադան և Ճապոնիան, սառեցրել են Սոչիում Մեծ ութնյակի (ԱՄՆ, Գերմանիա, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Իտալիա, Կանադա, Ճապոնիա, Ռուսաստան) գագաթաժողովի նախապատրաստումը և հանդես են եկել Ռուսաստանի՝ Ուկրաինայի նկատմամբ գործողությունների քննադատությամբ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում