Գլխավոր Լրահոս

Ռուսաստանը սպառնում է հրաժարվել դոլարից

Ռուսաստանը սպառնում է հրաժարվել դոլարից

ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման դեպքում Մոսկվան հարկադրված կլինի անցնել այլ արժույթների և ստեղծել վճարահաշվարկային սեփական համակարգը. մարտի 4-ին այսպիսի հայտարարություն է արել Ռուսաստանի նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևը: Այս մասին հաղորդում է ռուսական «ՌԻԱ նովոստի» գործակալությունը:

«Մենք հարկադրված կլինենք անցնել այլ արժույթների և ստեղծել վճարահաշվարկային սեփական համակարգը: Մենք առևտրա-տնտեսական հրաշալի հարաբերություններ ունենք Արևելքի և Հարավի մեր գործընկերների հետ, և մենք կգտնենք ճանապարհ` ոչ միայն զրոյացնելու ԱՄՆ-ից մեր ֆինանսական կախվածությունը, այլև այդ պատժամիջոցներից օգուտներ քաղելու»,- ասել է Գլազևը:

Ներկայում Սենատը քննարկում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառումը` կապված Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետ: Հնարավոր պատժամիջոցների թվում է ռուսական բանկերի գործունեության սահմանափակումը և ռուսական կազմակերպությունների և ռուսաստանցիների ակտիվների սառեցումը: Ամերիկացի օրենսդիրների համոզմամբ` ԱՄՆ-ի գործողությունները սակայն անհրաժեշտ արդյունքը չեն ունենա առանց գործընթացում Եվրոպայի ներգրավման:

Ուկրաինայի Գերագույն ռադան փետրվարի 22-ին որոշում էր ընդունել մայիսի 25-ինարտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու մասին՝ նախագահ Վիկտոր Յանուկովիչն պաշտոնանկ անելով սահմանադրական պարտականությունների կատարումից։ Ինքը՝ Յանուկովիչը, հայտարարում է, որ շարունակում է մնալ օրենքով ընտրված նախագահ:

Գերագույն ռադայի փետրվարի 23-ի որոշմամբ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել խորհրդարանի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը, որը համարվում է Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի «աջ ձեռքը»։

Մարտի 1-ին Ռուսաստանի Դաշնության խորհուրդը հավանության արժանացրեց նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինայի տարածքում ռուսական զինված ուժերի օգտագործումը թույլատրելու խնդրանքը՝ մինչև այդ երկրում հասարակական-քաղաքական իրադրության կարգավորումը։ Այսպիսի որոշման պատճառը Ռուսաստանը պայմանավորեց քաղաքական անկայունությամբ Ուկրաինայում և մասնավորապես Ղրիմում, որտեղ վարչապետը հայտարարել է Գերագույն ռադայի կողմից պաշտոնանկ արված նախագահ Վիկտոր Յանուկովիչին իր հավատարմության մասին։ Ուկրաինան այս որոշմանն արձագանքել է իր բոլոր զորքերն ամբողջական մարտական պատրաստության բերելով։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում