Գլխավոր Լրահոս

ՀՐԱՏԱՊ. Քեսապի հայ բնակչությունը տարհանվել է

Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող հայաբնակ Քեսապի բնակչությունը տարհանվել է Լաթաքիա: Այս մասին ՍիվիլՆեթին տեղեկացրին Քեսապի տարհանված բնակիչները:

Նրանց փոխանցմամբ՝ սիրիացի ապստամբների և թուրքական կողմից ավելի քան 24-ժամյա հարձակման տարափից հետո վերջին հայը լքել է Քեսապը: Մնացած բնակչությունը Քեսապից հեռացել էր ավելի վաղ։

Քեսապը անմիջապես սիրիա-թուրքական սահմանի մոտ է:

Մարտի 21-ի վաղ առավոտյան զինված խմբավորումներն անցել էին սիրիական սահմանը և հարձակվել Քեսապի հայաբնակ շրջանի ու շրջակա գյուղերի վրա:

Քեսապի Քարադուրան գյուղի գյուղապետի որդին այնտեղից հեռացել է վերջինը: ՍիվիլՆեթին նա տեղեկացրեց, որ սիրիական բանակը վերահսկողության տակ է վերցրել գյուղը: Այլ ականատեսների վկայությամբ՝ բախումները և կրակը չեն դադարել այնտեղ: Հաղորդվում է, որ կան վիրավորներ, սակայն հայերի շրջանում զոհեր չկան:

Քեսապը հնագույն գյուղ է, որը, ըստ որոշ ուսումնասիրությունների, հայերով բնակեցված է հայոց արքա Տիգրան Մեծի ժամանակաշրջանից՝ մ․թ․ա․ 1-ին դար:  

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում