Գլխավոր Լրահոս

Քեսապը գրաված ապստամբների հայտարարությունը

Քեսապը գրաված ապստամբների հայտարարությունը

Քեսապը գրաված սիրիացի ապստամբները մարտի 25-ին հանդես են եկել հայտարարությամբ՝ վստահեցնելով, որ հարգելու են միջազգային մարդասիրական իրավունքը և հետապնդելու են միայն ռազմական թիրախներ:

Իրենց ֆեյսբուքյան էջում տեղադրված հայտարարությունում նրանք Սիրիայի ծովափնյա շրջանների բնակչությանը կոչ են արել չանհանգստանալ:

«Վստահեցնում ենք, որ մենք պահպանելու, հարգելու և օգնելու ենք բոլոր այն քաղաքացիներին, որոնց ձեռքերը անմեղների արյունով չեն կեղտոտվել»,- ասված է հայտարարությունում:

«Սիրիայի ժողովրդի շահերը և նրանց բարեկեցությունը մեր ծայրահեղ առաջնահերթությունն է։ Այդ պատճառով պարտավոր ենք հարգել միջազգային մարդասիրական իրավունքը և հետապնդում ենք միայն ռազմական թիրախներ, խուսափում ենք թիրախավորել քաղաքացիական օբյեկտները, ինչպիսիք են դպրոցները, հիվանդանոցները, պաշտամունքի վայրերը և բնակելի տները: Մենք հանձնառու ենք հեշտացնելու մարդասիրական օգնության տեղափոխումը և բնակելի տարածքներում միջազգայնորեն արգելված զենքեր չօգտագործել: Մենք վստահեցնում ենք, որ ազնիվ այս սկզբունքները բխում են իսլամական շարիաթից, և մեր դռները բաց են նրանց համար, ովքեր ուզում են մեզ հետ կապվել վերը նշված կամ որևէ այլ հարցում համագործակցելու համար, որը կծառայի մեր սիրելի երկրի՝ Սիրիայի շահերին»:

Հայտարարության տակ ստորագրել են ԱՄՆ-ի կողմից ահաբեկչական կազմակերպությունների ցանկում ներառված «Ալ Նուսրա» ջոկատը, որը հովանավորվում է Կատարի կողմից, ինչպես նաև «Շամ ալ Իսլամ» և «Անսար աշ Շամ» զինյալ ընդդիմադիր խմբավորումները:

Մարտի 23-ին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության հայտարարությունում, ինչպես նաև Մայր Աթոր Սուրբ Էջմիածնի հայտարարությունում նշվում է տների հրկիզման և սրբատեղիների պղծման մասին: ՍիվիլՆեթի աղբյուրները Քեսապի հարակից Մուսալեռ գյուղից (Թուրքիայի սահմանում) հաղորդում են, որ մարտի 24-ի երեկոյան մեծ հրդեհներ են երևացել Քեսապի Քարադուրան գյուղում, որը գտնվում Միջերկրական ծովի ափին:

Մարտի 21-ի վաղ առավոտյան սիրիացի ապստամբների զինված խմբավորումները Թուրքիայի կողմից անցել էին սիրիական սահմանը և հարձակվել Քեսապի հայաբնակ շրջանի ու շրջակա գյուղերի վրա: Մարտի 22-ի երեկոյան Քեսապի գյուղերի բնակչությունն ամբողջությամբ արդեն տարհանվել էր Լաթաքիա:

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում