Գլխավոր Լրահոս

Արամ Ա-ն նոր նյութական օժանդակություն է փոխանցել քեսապահայերին

Արամ Ա-ն նոր նյութական օժանդակություն է փոխանցել քեսապահայերին

Մարտի 26-ի առավոտյան Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը միաբան հայրերից բաղկացած երկրորդ պատվիրակությունն է ուղարկել Լաթաքիա, որի պարտականությունն է Կաթողիկոսարանի կողմից նյութական օժանդակություն փոխանցել Շտապ օգնության մարմնին:

Ինչպես հաղորդում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքը, Արամ Ա-ի նախագահությամբ մարտի 26-ին Ազգային կենտրոնական վարչությունը արտակարգ նիստ է գումարել, որի ընթացքում Վեհափառ հայրապետը զեկուցել է Քեսապում տիրող իրավիճակի, այդ ուղղությամբ իր կատարած աշխատանքերի և Լաթաքիայում ապաստանած քեսաբահայության դիմագրաված դժվարությունների մասին:

Նիստի վերջում Արամ Ա-ն նշել է. «Քեսապի հայության օժանդակությունն այսօր մեզ համար առաջնահերթություն է: Աշխարհում ուր որ հայ ժողովրդի զավակները դժվարության դիմաց գտնվեն` այդ դժվարությունը հաղթահարելը ամբողջ հայության առաջնահերթ պարտավորությունը պետք է դառնա: Ուրախ ենք, որ Հայաստանից սկսած մեր գաղութներում զանազան ձևերով մեր ժողովրդի զավակներն իրենց մտահոգությունը և Քեսապի հայությանն օժանդակելու իրենց պատրաստակամությունն են հայտնում: Ազգային միասնականության այս շոշափելի արտահայտությունը մեր ժողովրդի հավաքական հավատքի ու վճռականության պերճախոս վկայությունն է»:

«Ինչպես կիրակի օրը մեր պատգամի մեջ շեշտեցինք, նույն ցեղասպան թուրքն է Քեսապը քանդողը և քեսաբահայության տեղահանության հետևում գտնվողը: Հետևաբար, մեր ժողովուրդը պետք է լուռ չմնա: Պետք է իր ձայնը բարձրացնի՝ պետությունների և միջազգային հանրության ուշադրությանը հանձնելով Քեսապի հայության ճամփով ամբողջ հայությանն ուղղված ցեղասպանի այս նոր ոճրային արարքը»,- հավելել է Վեհափառը:

Նշվում է, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը մշտական կապի մեջ է բոլոր պատասխանատուներուն հետ:

Մարտի 25-ին Մայր Աթոռը հանդես էր եկել հայտարարությամբ` «իր խոր մտահոգությունն արտահայտելով կատարվածի առնչությամբ և դատապարտելով Քեսապի խաղաղ բնակչության նկատմամբ ծայրահեղականների իրականացրած ահաբեկչական գործողությունները, որոնք աջակցություն են ստացել Թուրքիայի կողմից»:

Մարտի 21-ի վաղ առավոտյան սիրիացի ապստամբների զինված խմբավորումները Թուրքիայի կողմից անցել էին սիրիական սահմանը և հարձակվել Քեսապի հայաբնակ շրջանի ու շրջակա գյուղերի վրա: Մարտի 22-ի երեկոյան Քեսապի գյուղերի բնակչությունն ամբողջությամբ արդեն տարհանվել էր Լաթաքիա:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում