Գլխավոր Լրահոս

Հայաստանից մեկնած պատգամավորները կհանդիպեն Սիրիայի նախագահի հետ

Դամասկոսում մարտի 27-ին նախատեսված է Հայաստանից մեկնած ԱԺ պատվիրակության անդամների հանդիպումը Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հետ` քննարկելու սիրիահայության խնդիրները և Քեսապի ապագան: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է պատվիրակության անդամ, ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:

«Արդեն Դամասկոսում ենք: Քիչ անց կհանդիպենք Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին: Մենք երախտապարտ ենք բարեկամ սիրիացի ժողովրդին՝ պատմության ամենածանր պահերին՝ մեր քույրերի ու եղբայրների կողքին լինելու համար, ում համար Սիրիան իրենց տունն է և հայրենիքը, և հուսով ենք, որ քաղաքական համազգային երկխոսությամբ հնարավոր կլինի հասնել խաղաղության և կյանքը տեղափոխել բնականոն հուն»,- գրել է Ֆարմանյանը:

Ավելի վաղ` մարտի 26-ին, Ֆեյսբուքի իր էջում գրառում էր կատարել պատվիրակության անդամներից Արման Սահակյանը:

«Ես հիմա գտնվում եմ Լաթաքիայի հայկական եկեղեցում, որտեղ ապաստան են գտել Քեսապից տեղահանված հայ ընտանիքները: Մի բան կարող եմ ասել. քեսապցի հայ տղամարդիկ իսկական հերոսներ են»,- գրել էր պատգամավորը:

Ազգային ժողովը մարտի 24-ին պատվիրակություն էր ուղարկել Սիրիա` տեղում հայերի խնդիրներին ծանոթանալու և դրանց հնարավոր լուծումներ գտնելու նպատակով: Պատվիրակության կազմում են Սամվել ֆարմանյանը (ՀՀԿ), Լևոն Մարտիրոսյանը (ՀՀԿ), Արման Սահակյանը (ՀՀԿ), Նաիրա Կարապետյանը (ՀՀԿ), Թևան Պողոսյանը («Ժառանգություն») ու Էդմոն Մարուքյանը (անկախ պատգամավոր): 

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 27-ին` կառավարության նիստին, ասել է, որ պատվիրակությունը մարտի 28-ին կվերադառնա Հայաստան: Վարչապետ Տիգրան Սարգսյանը իր հերթին հայտարարել է, որ կառավարությունը քայլեր է ձեռնարկում սիրիահայերի հոգսերը թեթևացնելու ուղղությամբ:

Մարտի 21-ի վաղ առավոտյան սիրիացի ապստամբների զինված խմբավորումները Թուրքիայի կողմից անցել էին սիրիական սահմանը և հարձակվել Քեսապի հայաբնակ շրջանի ու շրջակա գյուղերի վրա: Մարտի 22-ի երեկոյան Քեսապի գյուղերի բնակչությունն ամբողջությամբ արդեն տարհանվել էր Լաթաքիա:

Սիրիա մեկած Աժ պատվիրակության անդամները մարտի 24-ին հայտարարություն էին տարածել, որում անդրադարձել էին Սիրիայի հայաբնակ Քեսապ շրջանում տեղի ունեցող իրադարձություններին և հայերի տեղահանմանը: Նրանք կոչ էին արել կառավարությանը պաշտպանել սիրիահայերին:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում