Գլխավոր Լրահոս

Արամ Ա-ն ՄԱԿ-ին առաջարկել է ապազինել Քեսապը

Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Բան Կի Մունի քաղաքական հարցերով պատասխանատու Ջեֆրի Ֆելթմանը մարտի 27-ի երեկոյան զանգահարել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ին։

Ինչպես հաղորդում է կաթողիկոսության պաշտոնական կայքը, Ֆելթմանը Արամ Ա-ին հայտնել է, որ ՄԱԿ-ը մտահոգ է Քեսապում ստեղծված իրավիճակով` հավելելով, որ ինքն այս հարցով հանդիպել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Լախդար Բրահիմիի, ինչպես նաև՝ ՄԱԿ-ում Հայաստանի և Թուրքիայի դեսպանների հետ։ Արամ Ա-ն Ֆելթմանին է ներկայացրել Քեսապում տիրող վիճակն ու ընդգծել թուրքական գործոնի կարևորությունը։

Նա ՄԱԿ-ին առաջարկել է քննել Քեսապի շրջանն ապազինելու հնարավորությունը։ Ֆելթմանը կառուցողական է համարել Վեհափառի առաջարկը, և խոստացել այդ հարցով խորհրդակցություն ունենալ Լախդար Բրահիմիի հետ։ 

Արամ Ա-ն մարտի 26-ին երկրորդ պատվիրակությունն էր ուղարկել Լաթաքիա, որի պարտականությունն էր կաթողիկոսարանի կողմից նյութական օժանդակություն փոխանցել Շտապ օգնության մարմնին:

Մարտի 21-ի վաղ առավոտյան սիրիացի ապստամբների զինված խմբավորումները Թուրքիայի կողմից անցել էին սիրիական սահմանը և հարձակվել Քեսապի հայաբնակ շրջանի ու շրջակա գյուղերի վրա: Մարտի 22-ի երեկոյան Քեսապի գյուղերի բնակչությունն ամբողջությամբ արդեն տարհանվել էր Լաթաքիա:

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում