Գլխավոր Լրահոս

Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Սիրիա մեկնած ԱԺ պատգամավորների հետ

Մարտի 29-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Քեսապի իրադարձություններն ուսումնասիրելու նպատակով Սիրիա մեկնած ԱԺ պատգամավորներ Սամվել Ֆարմանյանի, Արման Սահակյանի, Լևոն Մարտիրոսյանի, Նաիրա Կարապետյանի, Թևան Պողոսյանի և Էդմոն Մարուքյանի հետ, հաղորդում են ԱԺ մամուլի ծառայությունից:

ԱԺ պատգամավորները խորհրդարանի նախագահին ներկայացրել են Քեսապում ստեղծված իրավիճակը, իրադարձությունների հնարավոր զարգացումները, իրենց առաջարկները: Նրանք տեղեկացրել են, որ երեք օրվա ընթացքում եղել են Լաթաքիայում, Դամասկոսում, Լիբանանում, հանդիպել են հայ համայնքի, հոգևոր առաջնորդների, քաղաքների ղեկավարության, պատգամավորների, ինչպես նաև` Սիրիայի նախագահի, վարչապետի, Ժողովրդական ժողովի նախագահի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսի հետ:

Ինչպես հայտնում են ԱԺ լրատվական ծառայությունից`  Հովիկ Աբրահամյանը մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակի կապակցությամբ և հույս հայտնել, որ միջազգային հանրությունը համապատասխան քայլեր կձեռնարկի լարվածությունը թուլացնելու և տեղահանված հայությանը իրենց բնակավայրեր վերադարձնելու հնարավորություններ ստեղծելու ուղղությամբ: ԱԺ նախագահը նշել է, որ առաջիկայում Ազգային ժողովում կկազմակերպվի քննարկում ԱԳՆ պատասխանատուների մասնակցությամբ:

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում