Գլխավոր Լրահոս

Լիբանանահայերի բոյկոտը` ի աջակցություն Քեսապի

Լիբանանի երեք ավանդական հայկական կուսակցությունները` Հայ հեղափոխական դաշնակցություն, Սոցիալ-դեմոկրատ հնչակյան և Ռամկավար-ազատական կուսակցությունները, Քեսապում ստեղծված իրադրության հետ կապված հանդես են եկել հայտարարությամբ, որով լիբանանահայությանը կոչ են անում ապրիլի 1-ին` ժամը 12:00-14:00-ն, փակ պահել հայկական բոլոր կրթական հաստատություններն ու վաճառատները:

«Սիրիայի տարածքում ծավալվող զինվորական գործողությունները տագնապալի դրության մեջ են դրել սիրիահայությանը: Պատմական Քեսապ հայաբնակ ավանն այսօր դատարկված է իր դարավոր բնակչությունից: Ավելի քան 700 հայ ընտանիք դարձած է տեղահան: Թալանված են բնակիչների բնակարանները, վաճառատները: Վնասված են ազգային կառույցները»,- ասված է երեք կուսակցությունների հայտարարությունում:

Նրանց կոչում նշվում է, որ լիբանանահայությունը, ինչպես միշտ, ջանում է իր ուժերի ներածին չափով աջակցել իր հայրենակիցներին:

«Այս առիթով, ընդհանրապես սիրիահայության և հատկապես քեսապահայությանը մեր զորակցությունը հայտնելու և անմարդկային այս նորագույն սադրանքը դատապարտելու և բողոքի մեր ձայնը բարձրացնելու համար կոչ կուղղենք լիբանանահայությանը, որ երեքշաբթի` ապրիլի 1-ին` կեսօրվա ժամը 12:00-14:00-ը, փակ պահեն հայկական բոլոր վարժարանները, հաստատություններն ու վաճառատները»:

Մարտի 21-ի վաղ առավոտյան սիրիացի ապստամբների զինված խմբավորումները Թուրքիայի կողմից անցել էին սիրիական սահմանը և հարձակվել Քեսապի հայաբնակ շրջանի ու շրջակա գյուղերի վրա: Մարտի 22-ի երեկոյան Քեսապի գյուղերի բնակչությունն ամբողջությամբ արդեն տարհանվել էր Լաթաքիա:

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում