Գլխավոր Լրահոս

Ապրիլի 1-ը Ծիծաղի միջազգային օրն է

Ապրիլի 1-ը Ծիծաղի միջազգային օրն է
Որտեղ է ծագել Ծիծաղի կամ Հիմարների միջազգային տոնը (April Fools' Day or All Fool's Day)՝ հայտնի չէ, հավանաբար, Ֆրանսիայում, Անգլիայում, Մեքսիկայում կամ Շվեդիայում: Տոնի ծագման գլխավոր վարկածներից մեկն այն է, որ ապրիլի 1-ը սկզբնապես նշվել է որպես գարնանային գիշերահավասարի օր և Զատիկի շրջան: Տոնը մշտապես ուղեկցվել է կատակներով, չարաճճիություններով և ուրախությամբ: Տոնի ավանդույթն ապրում է նաև այսօր. պատճառը հենց բնությունն է, քանի որ մարդիկ փորձել են գարնան «կամակորությանը» հակազդել կատակներով ու զվարճանքով: Մյուս տարածված վարկածի համաձայն՝ Ծիծաղի օրվա ծագումը կապված է Գրիգորյան օրացույցին անցման հետ. 1582թ. այն սահմանել է Հռոմի պապ Գրիգորը: Բանն այն է, որ միջնադարում Ամանորը նշվել է ոչ թե հունվարի 1-ին, այլ մարտի վերջին՝ մինչև այն ժամանակաշրջանը, երբ թագավոր Կառլոս 9-րդը փոխել է Ֆրանսիայի օրացույցը: Հետևաբար, ամանորյա շաբաթը սկսվել է մարտի 25-ին և ավարտվել ապրիլի 1-ին: Ինչպես ներկայում, այն հեռավոր ժամանակներում նույնպես ընդունված էր զվարճանալ ամանորյա տոներին: Չնայած օրացույցային փոփոխություններին՝ որոշ պահպանողականորեն տրամադրված մարդիկ շարունակել են ամանորյա տոները նշել հին օրացույցով, մյուսներն են ծիծաղել և ծաղրել են նրանց՝ անվանելով «ապրիլյան հիմարներ»: Տոնը մեծ տարածում է գտել 18-րդ դարում: Անգլիացիները, շոտլանդացիները և ֆրանսիացիները տարածել են այն իրենց ամերիկյան գաղութներում: Ապրիլի 1-ին ընդունված էր կատակել և միմյանց տալ անհեթեթ կարգադրություններ, օրինակ՝ բերել քաղցր քացախ: Ապրիլմեկյան կատակները բազմազան են: Դրանցից ամենահայտնիներն ընդգրկված են բոլոր ժամանակների 100 ապրիլմեկյան կատակների ցանկում (The Top 100 April Fool’s Day Hoaxes of All Time), որոնց շարքում՝ Պիզայի աշտարակի անկումը, ռեպորտաժը թռչող պինգվինների մասին, այլմոլորակայինների վայրէջքը Լոնդոնում, անցումը ժամանակի չափման տասամսյա համակարգի, Պի թվի փոփոխությունը 3.14-ից 3.0-ի և այլն:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում