Սիրիայի Քեսապ քաղաքի վրա հարձակված ահաբեկչական կազմակերպությունների ներկայացուցիչները իսլամ հետ որևէ ընդհանուր բան չունեն: Այսպիսի հայտարարություն է արել Instagram-ի իր էջում Չեչնիայի նախագահ Ռամզան կադիրովը, տեղեկացնում է Չեչնիայի կառավարության պաշոտանական կայքը:
Նրա խոսքով՝ Քեսապի վրա հարձակման հետևանքով, որին մասնակցել են «Ջաբհաթ ալ Նուսրա» և «Իսլամական ճակատ» կազմակերպությունների անդամներ, մահացել է հարյուր մարդ:
«Սիրիայում հերթական անգամ խաղաղ քաղաքացիների արյուն է հեղվել: Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ այդ ահաբեկիչները որևէ ընդհանուր բան չունեն իսլամի հետ: Նրանք մուսուլմաններ չեն: Ինչպես նրանց կարելի է անվանել մուսուլմաններ, եթե նրանք ավերում են իսլամական սրբավայրեր»,- ասել է Կադիրովը:
Ըստ Չեչնիայի նախագահի՝ Սիրիայի տարածքում զինյալները ահաբեկչական գործողություններ են իրականացնում Արևմուտքի աջակցությամբ: Կադիրովի խոսքով՝ նրանք «դաստիարակվել, կրթվել և կերակրվել են Արևմուտքի կողմից, պատրաստել են ՆԱՏՕ-ի անդամ երկրների հատուկ ծառայությունների կողմից»:
«Նրանք իրականացնում են Սիրիան փլուզելու, իսլամական երկրներին թուլացնելու ծրագիր: Որտեղ է Եվրոպայի և ԱՄՆ-ի ժողովրդավարությունը: Ինչո՞ւ են հարյուրավոր միլիոն դոլարներ, զենք և հատուկ միջոցներ հատկացվում ավազակներին, որոնք հանդես են գալիս Սիրիայի օրինական իշխանության դեմ, սպանում կանանց, ծերերի երեխաների: Քանի՞ հազար սիրիացիներ դեռ պիտի սպանվեն, որպեսզի ՆԱՏՕ-ի անդամ երկրները դադարեն աջակցել ահաբեկիչներին»,- ասել է Կադիրովը:
Նրա կարծիքով՝ Արևմուտքը երկակի չափորոշիչների քաղաքականություն է իրականացնում ՝ աջակցելով Սիրիայի զինյալներին, որոնք իբրև ներկայացնում են սիրիացի ժողովրդի շահերը, սակայն հրաժարվում են ընդունել Ղրիմի և Սեվաստոպոլի բնակիչների կամքի օրինական արտահայտումը:
«Մենք Չեչնիայում մեր առաջին նախագահի հետ միասին պայքարում էինք հենց նման ահաբեկիչների դեմ, որոնք պատրաստված են Արևմուտքի կողմից: Երբեք չենք դադարի պայքարել նրանց դեմ, քանի որ նրանք իսլամի, մուսուլմանների և մարգարեի թշամիներն են»,- ասել է Կադիրովը:
Մարտի 21-ի վաղ առավոտյան սիրիացի ապստամբների զինված խմբավորումները Թուրքիայի կողմից անցել էին սիրիական սահմանը և հարձակվել Քեսապի հայաբնակ շրջանի ու շրջակա գյուղերի վրա: Մարտի 22-ի երեկոյան Քեսապի գյուղերի բնակչությունն ամբողջությամբ արդեն տարհանվել էր Լաթաքիա:
Civilnet











