Գլխավոր Լրահոս

Քեսապի մանուկները. ֆոտոշարք | The Kids of Kesab. Photos

Քեսապի մանուկները. ֆոտոշարք | The Kids of Kesab. Photos

ՍիվիլՆեթի Մարիա Թիթիզյանը և Սեդա Գրիգորյանը եղել են Լաթաքիայի հայկական եկեղեցում, որտեղ ներկայում քեսապցի 60 ընտանիք է ապրում:

Իսկ քեսապցի 500-ից ավելի ընտանիք ապրում է Լաթաքիայում բարեկամների տներում: Բնակարանները գերբեռնված են՝ մինչև 20-25 հոգի մեկ բնակարանում։ Քեսապցի երեխաները Լաթաքիայում դպրոց չեն հաճախում: Եկեղեցուն կից միակ հայկական դպրոցը ի վիճակի չէ բոլորին տեղավորել։ Մի խումբ կանայք երեխաների ցուցակներ են կազմում՝ ըստ տարիքի խնդիրներին հրատապ լուծում գտնելու ակնկալիքով։

Եկեղեցուց դուրս ապաստանած քեսապցիներն ունեն նույն խնդիրները, ինչ եկեղեցու ներսում՝ հագուստ, սնունդ, կացարան, դեղորայք և այլն: Լաթաքիայի միակ հայկական դպրոցը կարողություն չունի ընդունելու հայ փախստական 121 երեխաների: Նրանց օրն անցնում է եկեղեցու բակում խաղալով, ուր կա թե՛խաղասենյակ, թե՛ հեռուստացույց, թե՛ հսկողություն:

Անգամ այս պայմաններում 9-րդ և 12-րդ ավարտական դասարանների աշակերտները ծնողների հորդորով հատուկ դասընթացներ են անցնում քննություններ հանձնելու համար:

Մարտի 21-ին զինված խմբավորումները Թուրքիայի կողմից անցել էին սիրիական սահմանը և հարձակվել Քեսապի և հարակից հայաբնակ գյուղերի վրա: Մարտի 22-ից Քեսապի գյուղերի բնակչությունն ամբողջությամբ տարհանվել և ապաստանել է Լաթաքիայում՝ շուրջ 600 ընտանիք, որից 60-ը՝ հայկական եկեղեցում:

CivilNet’s Seda Grigoryan and Maria Titizian, in Latakia, spoke to the Armenian families from Kesab, now in Latakia. Some 600 families have arrived from the northwestern Syrian town  since the March 21 attack by Syrian rebels from across the Turkish border.

Most families have found refuge with friends or family in Latakia. Some homes have as many as 25 people sleeping on floors. But their needs are not dissimilar to the needs of the 60 families who are still in the church.

The 121 children from Kesab have play space during the day, but no schooling. The Armenian school of Latakia cannot absorb the refugee children, who are left to play during the day, in the church yard, where they have a play room, television and supervision.

The 9th and 12th graders, scheduled to take state exit examinations, are provided with tutors, even in these extraordinary circumstances.

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում