Գլխավոր Լրահոս

Հալեպում հայեր են զոհվել

Հալեպում հայեր են զոհվել

Հալեպում կառավարական զորքերի և ապստամբների միջև շարունակվող մարտերի հետևանքով հայաշատ Նոր գյուղ թաղամասը մարդկային և նյութական լուրջ վնասներ է կրել: 

Ինչպես հաղորդում է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջը, զինյալ խմբավորումները տասնյակ արկեր են արձակել Հալեպի տարբեր շրջաններում, մասնավորապես՝ Նոր գյուղ հայաշատ թաղամասում՝ մարդկային և նյութական լուրջ վնասներ հասցնելով բնակչությանը:

Արձանագրվել են հայ և այլազգի վիրավորներ, զոհեր: Ըստ ճշտված տեղեկությունների՝ ազգությամբ հայ զոհերն են՝ Սագո Աշնալըքյանն ու Լևոն Գևորգյանը։
Վիրավոր հայերն են՝

Վրեժ Եագուպյան                                             

Ժագ Տեկիրմենճյան

Հարութ Աբիկյան

Արաքսի Օրուլյան

Հասմիկ Մանուել-Թութունճյան

Կարո Քարակյուլլեյան

Պարբերականը կոչ է անում զգույշ լինել, հեռու մնալ պատուհաններից և պատշգամներից, իսկ պայթյունների ձայն լսելու պարագայում անմիջապես դուրս չգալ:

Սիրիան 2011թ․մարտից ներքաղաքական ճգնաժամում է։ Երկրի ընդդիմությունը պահանջում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի պաշտոնաթողությունը՝ կառավարական ուժերին մեղադրելով խաղաղ բնակչության նկատմամբ զանգվածային բռնությունների իրագործման մեջ։ Պաշտոնական Դամասկոսը վստահեցնում է, որ ժողովրդավարական կարգախոսների քողի ներքո երկրում գործում են «զինված ահաբեկչական խմբավորումներ»։ Համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ հակամարտության սկզբից ի վեր Սիրիայում զոհվել է ավելի քան 100 հազ․ մարդ, փախստական է 2,3 մլն սիրիացի, ևս 6,5 մլն սիրիացի համարվում է ներքին տեղահանված։

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում