Դամասկոսի հայ կաթողիկե դպրոցի ռմբակոծության հետևանքով, նախնական տվյալներով, զոհվել է մեկ, վիրավորվել մոտ 60 անձ: Այս մասին հաղորդում են Հայաստանի արտգործնախարարության մամուլի ծառայությունից:
Հավելյալ տեղեկությունների մասին ԱԳՆ-ն խոստանում է լրացուցիչ հաղորդել։
Սիրիան 2011թ․մարտից ներքաղաքական ճգնաժամում է։ Երկրի ընդդիմությունը պահանջում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի պաշտոնաթողությունը՝ կառավարական ուժերին մեղադրելով խաղաղ բնակչության նկատմամբ զանգվածային բռնությունների իրագործման մեջ։ Պաշտոնական Դամասկոսը վստահեցնում է, որ ժողովրդավարական կարգախոսների քողի ներքո երկրում գործում են «զինված ահաբեկչական խմբավորումներ»։ Համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ հակամարտության սկզբից ի վեր Սիրիայում զոհվել է ավելի քան 100 հազ․ մարդ, փախստական է 2,3 մլն սիրիացի, ևս 6,5 մլն սիրիացի համարվում է ներքին տեղահանված։
Civilnet











